Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ Ֆարիզադան հարցրեց Բուլբուլին, թե ինչ է նշանակում ծերունու անհայտանալը։

Խոսող Թռչունը պատասխանեց և այս անգամ նա խոսեց արձակ և լրջորեն. – Ինչո՞ւ ես ուզում նորից տեսնել ծերունուն, ո՛վ Ֆարիզադա։

Նա սովորեցրեց մարդկային աղջկանը, թե ինչպես պետք է բանեցնե նա բրդի փաթիլը, որով պիտի հազթահարե չար ձայները, ատելությունը, ձանձրացնող շշուկները, որոնք վրդովում են մեր հոդին և չեն թույլ տալիս բարձրանալ դեպի գագաթները։ Նրա կոչումն էր աշխարհի մարգոցը սովորեցնել ալս ճշմարտությունը, և ապա վերանալ աշխարհից և նա վերացավ։

― Այսուհետև քո հոգին կփրկվի շատ չարից, որ միակ դժբախտացնողն է մարգոց, որովհետև դու սովորեցրիր չարից փրկվելու հնարը, որ է՝ ամուր կամքով չարին չլսելը։ Դու զգացիր հոգու անդորրության նշանակությունը, և հենց ալդ է միակ մայրը ամեն բախտավորության։

Այսպես ճառեց Խոսող Թռչունն այն իսկ տեղումը, ուր մի մամանակ բարձրացած էր ծերունի կրոնավորի ծառը։ Եվ բոլորը հիացել էին Խոսող Թռչունի իմաստալից ճառը լսելով։

Ֆարիզադի բոլոր ուղեկիցները շարունակեցին իրանց ճանապարհը՝ հետզհետե նվազելով։ Ամեն ոք հենց որ հասնում էր իր երկրի սահմանը, համբուրում էր Ֆարիզադի ձեռքը և բոլորին մնաս բարով ասելով՝ հեռանում։ Տասներորդ օրը Ֆարիզադան ու իր եղբայրները հրաշալի առարկաների հետ ողջ առողջ հարան իրանց տուն։

Տուն հասան թե չէ, Ֆարիզադի առաջին գործն այն եղավ, որ Հազարան Բլբուլի վանդակը կախեց այգու հովանոցներից մեկում, որն ամենից փառավորն էր և ծառայում էր իբրև խոսարան—պատվական հյուրերի համար։ Այդտեղ հենց որ ձայնը բարձրացրեց Խոսող Թռչունը, այգեստանի բոլոր թռչունները մնացին ապուշ կտրած զարմանքից և հիացմունքից, և կարծես խոսք մեկ արած՝ հավաքվեցին միասին և ամբողջ երամով եկան բարի գալուստ ասելու նորեկ հրաշալի հյուրին։ Արանը մեջն էր և տեղացի սոխակը, որ նույնպես բուլբուլ էր անվանվում, է մյուս թռչուններից՝ լորը, արտույտը, սարյակը, դեղձանիկը և մյուսները, որոնք քիչ թե շատ երգել գիտեին, ինչպիսիք էին և