Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լրտեսը և լրաբերը: Նրան ուղարկում էր ամեն տեսակ վտանգավոր տեղեր, և նա գնում էր երբեմն ձիով և երբեմն ոտքով, և ամեն հանձնարարություն այնպես էր կատարում, որ ավազակներն իրանց նպատակին չհասնեն և հաջողություն ունենալու տեղ անհաջողության հանդիպեն։


Այս պաշտոնի մեջ նա բավական վարժվեցավ թուր և նիզակ բանացնելում, ձիով ու հետի արշավանք անելում և դարձավ ավազակների մեջ ամենից կտրիճը, բայց ավազակ չդառավ, այլ ավազակներ կոտորող։ Նա երբ որ հանդիպում էր մի քարվանի, նրանց զգուշացնում էր, թե ինչ տեղ պիտի իջնեն և իմաց էր տալիս, թե այսինչ ժամանակ պիտի հարձակվեն ավազակները, բայց չվախենան, ինքն օգնության կհասնի։ Եվ ճշմարիտ, երբ գնում էին հարձակմունք գործելու թե՛ քարավանի, և թե՛ գյուղի վրա, փոխում էր իր գդակը, դեմքը ծածկում և հարձակվում ավազակների վրա, որի գլուխը ջարդում, որի կուռը կոտրում, ավազակներից հափշտակում, վերադարձնում տերերին և ինքը կրկին խառնվում նրանց մեջ և հետները գնում։ Մեկ, երկու, երեք այսպես որ արավ, ավազակապետի սիրտը կասկած ընկավ և այն մտքին եկավ, որ այս բանն անողը Աներկյուղն ինքն է և ոչ արիշ մարդ։ 1911


'ՎԱՃԱՌԱԿԱՆԻ ԽԻՂՃԸ


Լինում է, չի լինում, մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.


— Պարոն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։


— Կվերցնեմ,- պատասխանում է վաճառականը։


— Քանի՞ տարով կվերցնեք։


— Տասը տարով։


- Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ.