Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՄԱՌ

Տարվա եղանակներն այնպես են հաջորդում միմյանց, ինչպես մարդուս հասակը։

Գարունը երեխայի նմանություն ունի։ Գարունքին ամեն ինչ նոր է ծլում. բողբոջում։ Թռչնիկները դեռ ոչ ձու ունին, ոչ ձագ։ Նրանք աշխույժ և ուրախ մանուկների պես անդադար թրթռում, անդադար թռչկոտում են, և նրանցից շատերն իրանց կյանքի մեջ առաջին անգամն են բույն շինում։ Մյուս բոլորն էլ, ինչ որ տեսնում ենք գարունքին — խոտ, ծառ, ծաղիկ, ճանճ, բզեզ, ամենքն էլ երեխայի կերպարանք ու բնավորություն ունին։

Երեխան քիչ-քիչ աճում, զարգանում է։ Այդ աճման շարժվիլը մենք չենք տեսնում, բայց մեկ էլ տեսնում ենք մեծացած, հասակն առած։ Գարունքն էլ այսպես մեծանալով, օրեցօր նորանոր գեղեցկություններ ցույց տալով, մտնում է իր երիտասարդության հասակը, այսինքն դառնում է ամառն. հետո էլ ավելի չափահաս է դառնում, այսինքն աշունքանում է և վերջապես ծերանում է և սպիտակում, ինչպես ձմեռը։

ճշմարիտ որ՝ գարնանային օրերը քանի գնում, երկարանում են և ավելի տաքանում։ Ծաղկազարդ ծառերը փոխում են իրանց ծաղկյա բարուրն ու պատմուճանը և զարդարվում ավելի խիտ ու պինդ հագուստով, այսինքն լայն-լայն տերևներով և նրանց մեջ թաքցնում իրանց գույն–գույն և անուշահոտ պտուղները։ Քանի որ անմեղ երեխա էին, իրանց կիսամերկությունից չէին ամաչում, ինչպես Ադամը, որ երբ արգելված պտուղը կերավ, իր լուսեղեն և ծաղկյա պատմուճանից էլ զրկվեց, և ծածկվեց լայն-լայն տերևներով, որովհետև երեխայական անմեղությունը կորցրել էր և սկսել էր ամաչել իր մերկությունից։

Երեխաների բերանների ջուրը գնում է, երբ որ տեսնում են նորափթիթ պտուղները — շլորն ու ծիրանը, տանձն ու խնձորը: Հաղարջն ու կեռասը, դեղձն ու դամոնը։

Էլ այնքան համբերություն չունին, որ սպասեն մինչև նրանց լավ հասունանալը։

Խակ-խակ ուտում են, ատամներն առցնում, այնպես որ էլ հաց ուտել չեն կարողանում՝ թեև փորները վեց–վեց է անում։

Եթե մանուկներն իմանային, թե որքան վնասակար են խակ պտուղները թե՛ ատամներին և թե՛ իրանց առողջությանը, երբեք