Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈԻ ԱՅԾ


Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա։


Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով, պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար։


— Դու ետ գնա, որ ես անց կենամ,— ասաց մեկը։


– Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում,— պատասխանեց մյուսը։


— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա։


— Ներողություն կանես։ Գիտես ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես։


Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին։


ՄԵՐ ԴՈւՐՍՈԻՆԸ

(Մանկական հիշողությունից)

1


Մենք գոմեշներ շատ ունեինք՝ մինը քան զմյուսը գեղեցիկ և վայելչակազմ, բայց ամենին գերազանցում էր Դուրսունը՝ ոչ միայն յուր գեղեցկությունով, այլև յուր ուժովը, յուր խելքովն ու ճարպիկությունովը։


Բնավորության կողմանե մարդկանց պես անասուններն էլ էն տարբերվում միմյանցից։ Նրանցում էլ մեկն ավելի աշխույժ է լինում, մյուսը դանդաղ, մեկը սրտոտ, մյուսը վախկոտ, մեկը