Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տատի՛կ ջան, տատիկ, ինձ էլ մի ծիտիկ շինե՞ս,– ասաց ամենից փոքրիկը։

Տատիկը նրան էլ վեր առավ և վեր ու վայր թռցնելով՝ երգեց, Ծիտ եմ, ծիտ եմ, ծլվլում եմ, Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ. Ոստոստում եմ, թռչկոտում եմ, Տի՜վ, տի՜վ, տի՜վ։ Արի՞, թևի՞կ, արի՜, փետրիկ, Որ ես դաոնամ փոքրիկ ծիտիկ, Փոքրիկ ծիտիկ, պիծիկ-միծիկ․․․․


ԳՅՈԻԼՆԱԶ ՏԱՏԻ ՀԵՔԻԱԹԸ

Ձմեռն էր՝ գիշերը երկար։ Գյուլնազ տատիկը՝ գլուխը քոլրսոլ վրա դրած՝ ննջում էր։ Մանուկները վրա թափվեցին, քունը փախցրին և ստիպեցին, որ իրանց համար մի հեքիաթ ասի։ Նա էլ սկսեց․

— Եղել է չի եղել՝ մի սիրուն արտոլտիկլ Կտուցը սուր՝ մեր Արշակի քթի նման։ Թևերը փափլիկ՝ Շողիկի կուների նման։ Բմբուլը խուճուճ՝ Տիգրանի մազերի նման, Ահա այսպես սիրուն էր արուտիկը։ — Բա ինձ նման ոչինչ չունե՞ր,— ասաց Վանին։ — Բա ի՞նձ,– ձայն տվավ Հռիփսիկը։ — Ինձ էլ չասացիր,— լաց էլավ նազիկը։ — Ապասեցեք, սպասեցեք, երեխնք, դեռ չեմ վերջացրել. ամենքիդ էլ բաժին կտամ,–֊ ասաց տատիկը և շարունակեց, — Աչիկներն այնպես նախշուն էին, ինչպես Վանիկի աչքերը։ — Կատարն այնպես կարմիր էր, ինչպես Հոիփսիկի թշերը։