Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:

— Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում։

— Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում։

— Ա՛յ ամպ, ի՞նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:

— Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գեսնին թափվում։

— Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, ինձ վրա ինչո՞ւ է խոտ բուսնում։

— Ա՛յ խոտ, ի՞նչ քաշ ես.— Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում։

— Ա՛յ տավար, ի նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում։

— Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցում ինձ:

— Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պաոավը:

— Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձանից չի վախենում մուկը։

— Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես.— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բոնում ինձ կատուն։

— Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես.— Այո՛, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ, սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ։

1906

ԽԵԼՔՆ ՈՒ ԲԱԽՏԸ

Խելքն ու Բախտը վեճի բռնվեցին. Բախտն ասում էր.— Մարդիկ ինձանով են մարդ։ Խելքն ասում էր.— ինձանով։ Թեպետ դատավորի չդիմեցին, բայց իրանց մեջ պայման դրին, որ մեկը մյուսի