Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ խոստանալով մի պայման դրավ.
«Եթե գաս», ասաց, «կռվես ու հաղթես,
Դու ինձ կըստանաս, կառնես կըբերես»։
Հիմա չըգիտեմ ո՛րտեղ կըգտնեմ,
Որ կռվեմ, հաղթեմ ու առնեմ բերեմ»։
— «Ես իմաց կըտամ իմ բդեշխներին,
Նրանք կըգտնեն քո գեղեցկուհին»։
Տորքն ուրախացավ, բայց և ամաչեց,
Տղայի նման նա կարմրատակեց.
Արքայի ծնկան նա համբույր տվավ,
Եվ իսկույն ևեթ մոտիցը փախավ,
Թագավորն ինքն էլ շատ ուրախացավ,
Որ Տորքի սիրո գաղտնիքն իմացավ։

Է

Արքան հրավիրեց կուսակալներին,
Որ այդ ժամանակ պալատումն էին.
«Կուզեմ իմանալ, ասաց, մեր երկրում
Ինչպե՞ս ցեղեր կան, ինչպե՞ս են ապրում»։
(Թագավորն ինքը չէր մեր աշխարհից,
Այլ հրավիրված մի ուրիշ երկրից).
«Արդյոք մեր երկրում վաղվա պես չըկա՞ն
Խոշոր հսկաներ մեր Տորքի նման»։
Ամենից առաջ խոսեց Առանը՝
Բաղաց աշխարհի զորեղ իշխանը.
— Ո՛ղջ լեր, թագավոր, մեր երկրում դեռ կան
Հաղթանդամ մարդիկ՝ ճիշտ Տորքի նման.
Նրանք կենում են լեռնախորշերում,
Մթին ձորերում և քարայրերում.
Պնդոցն են քաշվում, որ ազատ մնան,
Քյոխվի ու գզրի ոչինչ հարկ չըտան.
Տներ են շինում և գետնի տակին
Անքար ու անփայտ, սարերի միջին.
Տեսնում ես նաև՝ հարթ գետնի տակից