Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քան գեղեցիկ։ Ա՜խ, ափսո՜ս, ափսո՜ս... Մայրիկ ջան, մայրիկ, ինչպես էլ լինի... ի՞նչ վնաս ունի... բա սրանք մեղք չե՞ն...


— Դե, բավական է, զահլես մի՛ տանի.— մայրը բարկացավ, բայց ուրախացավ, որ իր Սուրիկը գիտե ցավակցել, գթալ ու խրղճալ։ «Ուղիղ է ասում,— ասաց ինքն իրան,— չէ՞ որ սրանց էլ աստված է ստեղծել։ նա որ մեզ այսքան բարիք է տվել, անշուշտ սրանց էլ փայ է հասցրել»։


ԴԱՆԱԿՈՎ


Փոքրիկ Հրանտը նոր զարթնել էր քնից և լաց էր լինում հեկեկալով։


— Հրանա ջան, ինչո՞ւ ես լաց լինում,— հարցնում է նրան մայրը։


— Դանա՜կս, մայրիկ, դանա՜կս չկա։


— Ի՞նչ դանակ, որտեղի՜ց է քեզ դանակ...


— Օ՜... գտա՜, մայրիկ, գտա՜... ձեռքումս պինդ պահած ունեի, բայց հենց որ զարթնեցի, մեկ էլ տեսնեմ, էլ ոչինչ չկա՜...


— Հա՜... հասկացա, երազումդ ես գտել։ Դե՜ լավ, լաց. մի լինիր, երբ որ կմեծանաս, ես քեզ համար մի սիրուն դանակ կառնեմ, հիմա գեռ փոքր ես, ձեռքդ կկտրես։


— Ես արդեն մեծ եմ, մայրիկ, մե՜ծ, տես, արդեն սեղանից բարձր եմ... ես ուզում եմ դանակ ունենամ։ Արփիկը ինձանից փոքր է, բայց մկրատ ունի...


— Դու շատ բան կուզես, եթե քեզ դանակ տան, հետո էլ դաշույն կուզես։


— Հետո էլ, ատրճանա՜կ, մայրիկ...


— Օհո՜, է՜դ էր պակաս...


— Ոչ, մենակ էդ չէ պակաս, բա հրացա՞ն... Տիգրանը մի մեծ հրացան ունի, ես էլ կուզեմ ունենալ։


— Այդ բոլորը քեզ համար գեռ շատ վաղ է, հոգիս, դու պետք է գրել-կարգալ սովորես...