Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՔԼՈՐԻ ՀՐԱՎԵՐԸ

Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի, ասում է․

— Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր։

Հավը չի ընդունում աքլորի հրավերը։

— Կուտ ունենաս, քո հավերին կտաս,– ասում է ու կչկչում։

— Լավ,— ասում է աքլորը։— Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես։— էս ասում է ու կանչում իր հավերին.

— Կու-կու-րի-կուտ,.. Կո ՜ւտ, կո՜ւտ, կո ՜ւտ…

Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս։

1908

ԸՆԿԵՐԱՍԵՐ ԵՂՋԵՐՈՒՆԵՐԸ

Մի սարի վրա արածում էին երկու եղջերուներ։ Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկէլին տվավ՝ ասելով.

— Ընդունիր եղբայր, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ։

— Շատ և շատ շնորհակալ եմ,— պատասխանեց մեկէլը,— ինչո՞ւ չշահենք մեկ֊երկու սիրտ, թեկուզ սարի խոտով։

1908

ԵՐԿՈԻ ՁԱԳԻԿ

Երկու փոքրիկ ծաղիկ մի ծղնոտ գտան՝ հասկը վրան։

Հասկում շատ հատիկներ կային։ Ձագիկները բռնեցին ծղնոտի ծայրից և սկսեցին քաշել մեկը իր կողմը, մյուսը՝ իր։ Ծղնոտը