Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտրվեց, և ծաղիկները վայր թափվեցին ոտնիվեր։ Գող ծիտը վրա հասավ և հասկը ճանկեց ու թռավ։

1908

ԱՐԵՎԻ ՀՐԱՄԱՆԸ

Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասեց աստղերին.

— Դե, սիրուն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք։

Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.

— Զարթեցեք, ծաղիներ, զարթեցեք թռչուններ։ Եվ զարթերին բոլոր ծաղիկները, թռչնիկները։

«Ես պիտի երգեմ,— ասաց արտույտը։

«Ես պիտի ծաղկեմ,— ասաց վարդը։

«Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,— ասաց մութ ամպիկը.— չջրե՞մ երկիրը։

Արևը պատասխանեց.

— Թող երգի արտույտը, թող բացվի վարդը. իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա։ Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթնեցին և սկսեցին արևի երգը։

1908

ԽԵԼՈՔ ԳԼՈՐԽԸ

Բերանը ասաց.— Ես ամեն ինչ կուտեմ-կխմեմ։

Գլուխը ասաց.— Հը՜մ…

Լեզուն ասաց.— Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ։

Գլուխը ասաց.— Հը՜մ…