Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱՌՆ ՈԻ ԳԱՅԼԸ

(Կռիլուից)


* * *


Հնուց մնացած մի լավ առակ կա,
Եվ շատ ուղիղ է, աստված է վկա,
Որ՝ «հզորի դեմ, թեև մեղավոր,
Անզոր արդարն է լինում հանցավոր»։




Այսպես՝ մեկ անգամ, շոգից նեղացած, հոտից մոլորված, մի ծարավ գառնուկ խայտալով վազեց դեպի առվակը, որ քիչ ջուր խմի, ծարավը կոտրի, փոքր-ինչ զովանա, վազե տուն գնա։


Այդ իսկ րոպեին, որտեղից որտեղ, մի գայլ դուրս պրծավ, կամաց-կամաց, սուս-փուս գողի պես, շան կերպարանքով գառին մոտեցավ.

Ի՞նչ ասել կուզի՝ թե ինչի համար,–


* * *


Քաղցած գազան,
Փափլիկ գառնուկ.
Կառներ կըտաներ
Եվ անուշ կաներ։

Բայց մեկենիմեկ նա այդպես չարավ,
Իսկույն չըհարավ.




Չգիտեմ որտեղ մեր ծաղկաթավալն ուսում էր առել, օրենք սովորել, ուզեց իր գործը խեղճ գառնուկի հետ օրենքով տեսնել, որպեսզի չասեն, թե գառն արդար էր, գայլը՝ մեղավոր։


Բայց ինչ էլ լիներ, դարձյալ գազան է, կոպիտ բավական, հետք չկար վրան ուսման, կրթության, ինչպես կտեսնեք նրա խոսելիք, վարվելու ձևից.


* * *


— Այ դու անպիտա՜ն,
Կենդանի անբան.—
Ասում է գառին
Գայլն իրավաբան:




Ի՞նչ իրավունքով, և ո՞ր օրենքով համարձակվել ես իմ մաքուր ջուրըս. պարզ խմելիքըս քո պիղծ բերանով այսպես պղտորել, ավազով, ցեխով և հազար տեսակ աղբ ու զիբիլով։ Քո այդ հան–