Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուգն չարության համար գիտե՞ս ինչպիսի պատիժ կա դրած։

— Վսեմափա՜յլ տեր,— ասում է գառը,— ես գիր չգիտեմ, բայց թե թույլ կըտաս, այսքանը կասեմ, որ ջուրը ցածրից վերև չի գնալ, դու էլ կիմանաս։

— Ի՞նչ ես դուրս տալիս, ես չեմ հասկանում. ջուրը ներքևից վերև չի գնալ, այդ ո՞վ չգիտե, էլ ասելդ ի՞նչ է։

— Իմ ասելն այն է, վսեմափայլ տեր, որ դուք վերևից եկաք դեպի ինձ։ Այդ էլ չըլինի, մեկ լավ նայեցե՛ք, տեսեք ինչ պարզ է, ինչքան մաքուր է։ Զուր է, ճշմարիտ, ձեր բարկությունը։

— Տեսեք, մեկ տեսե՜ք այս ըստահակին,
      Սըրա ասածին,
  Համարձակո՞ւմ ես, կենդանի անբան,
      Տալ ինձ պատասխան.
  Ես լավ եմ հիշում և չեմ մոռացել,
  Որ մեկէլ տա րին էլի դու էիր,
  Որ հանդգնեցիր ինձ հակառակել,
  Եվ հայհոյելով այստեղից փախար,
  Զեռիցըս պրծար։
  — Ա՜խ, ինչ եք ասում,
   Տեր իմ պատվական,
  Դեռևըս չըկամ
  Ես մեկ տարեկան…
  — Ուրեմն եղբա՜յրդ էր.
   էլ ո՞վ կըլիներ
  Այնքան քեզ նման,
  Քեզ պես անպիտան։
  — Ողորմա՜ծ տեր իմ,
  Ես եղբայր չունիմ։
— Ինձ համար մեկ է,
  Ով կուզի լինի,
  Մի՞թե դու չունիս
  քավոր, խնամի։

Մի խոսքով, նա ձեր հիմար ցեղիցն է։ Դուք, ձեր շները, ձեր հովիվները, ինձ չսիրելով, իմ չարն ուզելով.

Երբ որ կարենաք,
  Միշտ վնաս կըտաք։
  Այդ մեղքի համար
  Ես հիմա գիտեմ,
  Թե քեզ ինչ կանեմ…