Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ունին վուշ, բամբակ և որդ շերամի,
Զանազան ներկեր և որդն կարմրի.
Կանայք մանում են, ներկում ու գործում,
Սիրուն հագուստով զուգվում, զարդարվում.
Նույնպես հագցնում են բոլոր մյուսներին,
Գործում են գորգ, շալ և տան անկողին,
Եվ այլ ամենայն մանր ու խոշոր բան,
Ինչ որ գործվում է և պետք է մի տան։
Ունին եղ ու մեղր և մածուն ու թան,
Միրգ, հունդ, արմտիք, բանջար զանազան.
Աղբյուրներ ունին վճիտ, սառնորակ,
Վիրաբուժության գիտեն դեղ, ճարակ.
Իսկ ինչ որ չունին և պետք է իրանց.
Փոխանակելով տալիս են միմյանց։
Գինի և օղի նրանք չեն խմում,
Մոլություններից հեռու են կենում.
Եվ ապրում էլ են նրանք շատ երկար.
Ոչ մեկը չըկա հիվանդոտ, տկար։
Բոլոր անդամներն ամբողջ համայնքի
Զավակ են կարծվում մի ընտանիքի.
Այսպես միաբան, սերտ սիրով կապված,
Մեկմեկու համար գլուխ ետ դրած,
Շատ հյուրասեր են և մեծահոգի.
Խիստ ավանդապահ և առաքինի»…
— «Բայց մեզ ի՞նչ օգուտ այդ հսկաներից,
Երբ որ փախչում են հարկահաններից»։
— «Հարկից խորշում են, բայց ոչ կռվելուց.
Ո՛չ հայրենիքի պաշտպան լինելուց.
Ունին ահագին աղեղ, պարսատիկ,
Կռիվ են գնում — ինչպես հարսանիք.
Քարեր ու նետեր կարկըտի նման
Թափում են կռվող թշնամու վրան.
Իսկ երբ քար ու նետ չունին ձեռներին,
Դիմում են իրանց ուժեղ կոներին.
Մեկը հարյուրին, տասը՝ հազարին,
Զարդում են, ինչպես գայլը՝ ոչխարին»:
— «Եթե այդպես է, ազատ թողեցեք,