Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ հսկաներից էլ հարկ մի՛ առնեք.
Բայց «մե՛կ պայմանով»,— ասում է արքան,
Որ մեր քաջ Տորքին մի հարսնացու տան»։
— «Այդ շատ դժվար է,— ասաց իշխանը,—
Թեև կատարեն քո խիստ հրամանը.
Նրանց մեջ առանց մենամարտելու
Սովորույթ չըկա աղջիկ ուզելու.
Մրցել են տալիս փեսացուներին,
Որ աղջիկն ընկնի վերջին հաղթողին.
Բայց գործը դրանով դեռ չի վերջանում,
Հետո աղջիկն ու տղան են մրցում.
Եթե փեսացուն չի հաղթում աղջկան,
էլ այն աղջիկը չի գնում նրան
— «Ուղիղ մեր Տորքի երազի նման,—
Ասաց խնդալով մեծազոր արքան,—
Մենք էլ կուղարկենք մեր հսկա Տորքին,
Թող գնա փորձե իր ուժն ահագին»…

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ
Ա

Այստեղ, ո՛վ դու Աեր, ո՛վ հին բարեկամ,
Տուր հոգուս թռիչք, որ ես կարենամ
Նկարել չքնաղ պատկերդ երկնային
Իմ թույլ վրձինով՝ գրչով մարդկային։
ՀԱՅՆԱՆՈ՜ՒՇ և ՏՈ՜ՐՔ,— ի՜նչ նմանության,,
Բայց սերը չունի ոչինչ խտրություն.
«Սերը, ասած է, աթարին կըպավ,
Ինչ արին չարին, էլ պուկ չի եկավ»։
Շատ անգամ առյուծ, արջ, օձ, բորենի,
Արծիվ ու ագռավ և այլ կենդանի–
Փեսա են֊ դաոնում սիրուն աղջըկան։