Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բացվել է մի լայն, շքեղ հորիզոն.
Նրա ոտքի տակ մեծամեծ լեռներ
Փռված են ինչպես աննշան թումբեր.
Հսկայն լեռների, Կովկասի շղթան,
Ինչպես ցամաքի մի լևիաթան,
Գլուխը թաղել է Եվքսինյան ծովում,
Պոչը Վրկանա ծովումն է շարժում
Ահռելի մի պատ, բուսած անդունդից,
Միջից կտրում է հարավն հյուսիսից.
Ինչպես մի քամար ալմազ քարերով,
Շրջապատվել է գետնքի փորով.
Տե՛ս, Արևն ահա Վրկանա ծովից
Իր բոլոր շըքով ծագում է մորից.
Նա իր շափաղը՝ ցնցուղն աոաջին
Սըփռում է Կովկաս հսկայի դեմքին.
Ի՜նչ տեսարան է, ինչքա՜ն փառահեղ,
Հափշտակվեցավ մեր պանդուխտն ահեղ.
Այս տեսարանից վերացավ հսկան,
Եվ իսկույն չոքեց դեմ Արեգական.
Նա ահեղ ձայնով երգեց մի մաղթանք,
Լեռներ ու ձորեր տվին արձագանք։

Գ

Այստեղ մի հովիվ մոտեցավ Տորքին,
Մի ոչխարակալ գավազան ձեռքին.
Կարծես ուղարկեց նրան արեգակ
Մեր հսկայի մոտ իբրև հրեշտակ.
— Ո՞վ էս դու, – ասաց, — հսկա՛յդ մեծազոր,
Եվ ո՞ւմ ես կանչում ձայնովըդ հզոր.
— «Ես մի պանդուխտ եմ, — ասաց մեր հսկան
Ինչպես մոլորված մի թափառական.—
Այս ի՞նչ երկիր է մեր առջև ընկած,
Ի՞նչ ավաններ են դաշտ ու ձոր լցված».
— Ճշմարիտն ասած, ես լավ չըգիտեմ