Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ շատ զորեղ է. մեզանում չըկա
Նըրա չափ ուժեղ և ոչ մի հսկա։
— «Ինչո՞ւ ուրեմն մարդու չի գնում»։
— Իր անվան վայել փեսա չի գտնում.
Ասում են՝ շուտով նրա մոտ կըգա
Հեռու աշխարհից մի մարդ աժդահա.
Այսպես է երգել մի պանդուխտ գուսան.
Մեր Հայկանուշն էլ մնում է նրան։
Հուզվեցավ Տորքը, երեսը փայլեց.
Պարզամիտ հովիվն անգամ նկատեց,
Որ կույր գուսանի երգած աժդահան
Պետք է որ լինի այս պանդուխտ հսկան։
— Երանի՜ նըրան,— ասաց պատանին,—-
Ով Հայկանուշին կառնե ամուսին.
Նա շատ բարի է և այնքան գըթած,
Որ մեր կանանց մեջ դեռ չի տեսնըված,
Ով լծկան չունի, լծկան է տալիս,
Շատերին լըծած գութան է տալիս,
Յուղ է, թե պանիր, նա բոլոր տարին
Միշտ բաժանում է չունեցողներին։
— «Խնդրեմ ցույց տաս ինձ,— ասաց մեր հսկան,
Ուփրեթ գնացող կարճառոտ ճանփան»։
— Այս ճանփան ահա թե ուղիղ բռնես,
Դեռ կեսօր չեղած՝ Ուփրեթ կըհասնես։

Դ

Մոտ է կեսօրը, ժամ է ճաշելու,
Փորի պահանջը լրացնելու.
Հայկանուշն այսօր շատ լավ ճաշ ունի,
Լավ ձուկ, լավ խորված, թեև անգինի.
Շատ է ցանկանում, որ հյուր գա իրան,
Թեկուզ երզում տեսած աժդահան:
Բերդի դռները բխում են ահա,
Եվ այդ բախողն է մի մարդ աժդահա.