Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բախում է բախում, բայց չեն բաց անում։
Կարծես նրա հետ մի խաղ են խաղում.

- Սո՜ւսս, ձայն չըհանեք, դուռը չըբանաք.
Ասաց տիրուհին, բայց… ա՜յ ձեզ հանաք.
Երկաթե դուռը հսկան խորտակեց,
Ինչպես ղեչի թուղթ նրան ծալծլեց.
Եվ վեր բարձրացավ քարե սանդուղքով,
Ինչպես մի մանուկ մորիցը խըռով,
Կամ ինչպես աղքատ քաղցած ու տկլոր,
Սանդուղքի գլխին նստեց գլխակոր.
Աղախինները երբ Տորքին տեսան,
Սաստիկ վախեցած՝ փախան ներս մտան։

— Ինչո՞ւ եք վախում, ասաց տիրուհին,
Պետք է հրավիրել նորեկ հսկային,
Եվ ինքը գնաց Տորքին մոտեցավ,
Եվ՝ իբր ինքն իրան՝ այսպես խոսեցավ.
«Ո՜վ պետք է լինի արդյոք այս հսկան,
Սա չէ՞ աժդահա Տորքը Պասքամյան.
էլ ուրիշ ի՜նչ մարդ կարեր հանդգնել
Իմ բերդի դուռը այսպես խորտակել»։
Տորքն էլ ըսկսեց, իբրև ինքն իրան,
Տալ Հայկանուշին այսպես պատասխան.
«Երբ ճանաչում է Անգեղյա Տորքին,
Դուռն ինչո՞ւ փակեց նրա երեսին.
Սա մի խաղ խազալ միայն ուզեցավ։
Եվ հետևանքն էլ այն էր, որ տեսավ.
Տորքն ահա կերթա, դուռը կըշտկե,
Ինչպես առաջ էր, այնպես կըկողպե»։
Եվ Տորքը գնաց դուռը լավ կոփեց,
Սուր եղունգներով հղկեց ու կոկեց.
Ժանգոտած դուռը այնպես պըլպլաց,
Կարծես արծաթից լիներ նոր ձուլած։
Երբ նորից գնաց իր տեղը նստեց,
Հայկանուշը Նրան քաղցր աչքով նայեց.

— Ինչո՞ւ ես նստում, ասաց, չոր քարին,
Պետք է լավ ճաշ տալ քեզ պես ճարտարին.
Ճանպարհորդ ես, քաղցած կըլինիս,