Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երթ անձրև է կաթկաթում,
Եվ կապերտը՝ թըխկթըխկում,
Հովիվն անուշ քնի մեջ
Քաղցըր երազ է տեսնում,
Եվ խնդում, ծիծաղում.
Ուխա՜յ, ուխա՜յ, սիրո՛ւն հովիվ,
Քունըդ անո՜ւշ…
1882

ԱՐԵԳԱԿ
(Մանկական)
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ.
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր, հեռացեք,
Արևին ճամփա տըվեք։

Թողեք դա գա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև, ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վե՜ր եկ։

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս,
Պսպըղում է ոսկու պես։

Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ։

1882