Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիճակն ում ընկնի, նախ նրանք մրցեն։
Փողեր հնչեցին, թմբուկներ զարկին,
Եվ ըմբիշներին աշխույժի բերին.
Իսկ Հայկանուշը պատշգամբի վրա
Նստած է իբրև մրցման առարկա.
Երբ նայում են նրան փեսացուները,
Կրկնապատկվում է նրանց ուժերը։
Ահա երկուքր ասպարեզ մտան,
Կռվարարը ցուլի ու գոմշի նման.
Պըտտեցին երկար, մինչև վերջապես,
Իրար ճանկեցին երկու արջի պես.
Սինը մեկէլից խիզախ, համարձակ,
Թնդաց գետինը նրանց ոտքի տակ.
Մերթ բարձրանում են, մերթ գետնին քսվում,
Մերթ դոմշի նման գլուխ գլխի զարկում,
Չոքում ու կանգնում, վայր ընկնում կրկին.
Ոչ մեկի մեջքը չի խփվում գետնին.
Ամբողջ երեք ժամ այսպես կռվեցան,
Եվ հետըզհետե ավելի տաքցան.
Իրար միս բռնած առյուծի ճանկով,
Գջըլտում էին ինչպես աքցանով։
Վերջն ինչպես եղավ՝ մեկը սայթաքեց,
Մեկէլը նրան հաղթած համարեց,
Բայց ընկած հսկան վեր թռավ կրկին
Եվ նորից բռնեց իր ախոյանին,
Բռնեց, բարձրացրեց, և այնպես զարկեց,
Որ մեկ թզաչափ գետնի մեջ թաղեց։
Եվ նա հաղթվեցավ, հաղթվեցավ իսպառ,
Մեռածի նման մեկնվեց շնչասպառ.
«Ապրի՛ս, քա՜ջ, ապրի՛ս»,— հյուրերն ասացին.
Եվ հաղթող ըմբշին գովաբանեցին.
Բայց մյուսներին էլ նա պիտի հաղթեր,
Որ նպատակին հասած համարվեր.
Եվ հեշտ չէր հաղթել բոլոր քսանին,
Նա հազիվ հաղթեց միայն երեքին.
Հինգերորդ հսկան չորս հոգու հաղթեց,