Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զ

Ճաշելուց հետո ծերունի հսկան
Կանչեց ամենին մարմնամարզության.
Խաղեր խաղացին, խաղեր զվարճալի,
Բայց հսկայական և շատ ահռելի,
Այս խաղերի մեջ մեր Տորք աժդահան
Չուներ ախոյան հավասար իրան.
Ուժ էր ցույց տալիս նա այնքան ահեղ,
Որ բոլոր հսկայք չունեին մեկտեղ.
Գնդա՛ կ էր ձեռքին, թե լա խւո ահագին,
Կաշկանդե՛լ էր պետք, թե հրե՞լ մեկին.
Ցատկելո՛ւ խաղ էր, թե վա՛զ մի ոտքով,–
Տորքն էր միշտ հաղթում, իսկ նրան՝ ոչով,
Երբ ուզում էին գնդակը խլել,
Թափվում էին վրան քսանից ավել.
Որը թիկունքին, որն ուսին նստում,
Սի քանի հոգի ոտքերից բռնում,
Բայց հսկան այսպես փղի պես բարձված,
Վազում էր ինչպես ճանճահար եղած։
Իբրև կարգադրիչ հսկա ծերունին
Խաղից հեռացրեց Անգեղ հսկային.
– Եկ ինձ մոտ նստիր ասաց խնդալով,–
Դու խանգարում ես սրանց քո խաղով,
Տորքը հեռացավ, խաղն էլ վերջացավ:
Բայց իսկույն մի նոր հանդես սարքվեցավ,
Ծերունին արդեն տվել էր պատվեր,
Որ մեջտեղ բերեն կաղնու թարմ ոստեր.
Տղա ու աղջիկ եկան խմբովին,
Շրջապատեցին մեր Տորք հսկային.
Իսկ փոքրիկները Տորքի գիրկն ընկան,
Նրանց փայփայեց քնքշացած հսկան.
Մի երգ երգելով ձայնով ներդաշնակ,
Կաղնու ոստերից հյուսեցին պսակ.
– Այս մեկ պսակը,– ասաց ծերունին,–
Պետք է ընծայեմ Ավագ հսկային: