Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՈԻԹՅՈԻՆ ԵՎ ՄԱՆՎԵԼ

(Ազգալին վեպ)

ԱՌԱՋԻՆ ԳՐՔՈԻՅԿ

Ա ՈԻԽՏԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈԻԽՏԱԴՐՈԻԹՅՈԻՆ

Օգոստոս ամսին՝ մի շաբաթ առավոտ՝ Շամշոլլդա գյուղի ծխատեր քահանան՝ տեր Պետրոսը, առավոտյան ժամերգությունն ու կից պատարագն ավարտելուց հետո մի համառոտ ծանուցումով հայտնեց ժողովրդին, թե մյուս օրն Աստվածածնի վերափոխման տոնն է, պատարագը պետք է լինի Բերդի ս. Աստվածածնի եկեղեցումը, ուր պիտի օրհնվի և խաղողը։

Այս լուրը թեպետ մի անսովոր լուր չէր, բայց մեծ տպավորություն գործեց լսողների վերա, և ամենքը սրտի մտոք մի-մի խնդրվածք ուղղեցին դեպի Բերդի ս. Աստվածածինը…

Երբ եկեղեցուց դուրս եկած տուն էր գնում տեր հայրը, նրա հետքից գնում էր մի պատանի, որ՝ ինչպես երևում էր ձեռքում բռնած հաբիգայից, որի մեջ դրված էին տեր հոր մաշտոցն ու մասնատուփը, տերտերի մոնթն էր, այսինքն աշակերտը և փոքրիկ տիրացուն: Արություն էր նրա անունը (և ոչ Հարություն, ինչպես շատերը կոչում էին նորան սխալմամբ)։

Արությունը այս գյուղից չլնելով՝ շատ ուրախ էր, սր մյուս օրը յուր ազգականներից շատերը մոտակա գյուղերից. կգան ուխտ ե նրանց կտեսնի: Չկարողանալով անտարբեր մնալ մի այսպիսի ուրախ րոպեում, պատանի Արությունը մոտեցավ տերտերին և մանկական ժպիտով հարցրեց.