Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մերն ասեց՝ որ գնաս, իմ աեղակ երեխիս թուշիցը կպաչես», Ես էլ նրա ծծիցը պ՛ա չեցի, հետո ասեցի՝ «դեդի, մեկ ինձ համար էլ մտիկ տաս թասիդ»։ Նա թե «շատ լավ»։ Վեր կալավ թասը, ջրով լքցրուց, թասի պռունկներին երկու մոմ վառեց ու սկսեց մտիկ տալ։ Մի քիչ պրկշտոտաց, գլուխը թափ տվեց, մտածեց, հետո ծիծաղեց, թե՝ «լա՜վ, լա՜վ, շատ լավ բախտ ունիս։ Տերտեր կդաոնաս, բայց կնիկդ կմեռնի, կերթաս վարդապետ կդաոնաս, հետո եպիսկոպոս կդառնաս, հետո կաթոդ…», ուզեց թե ասել էր, կաթողիկոս կդառնաս, մեկ էլ խոսքը փոխեց, թե՝ «է՜, դու տերտեր չես դառնալ, քո մոր սրտինը չի կատարվիլ, ձեր տանը քեզ կատեն, դու կերթաս հեռու աշխարհքներ, բայց Աստված քեզ չի կորցնիլ, դու էլի ետ կգաս ու անվանի մարդ կդառնաս»։ էս ասեց ու սուս կացավ, մեկ էլ թե՝ «էս չլինի, էն կլինի, էն չլինի, էս կլինի…»։ Ես հիմի չդիտեմ, թե որը պիտի լինի։

— Էլ դրա համար ինչու ես մտածում, նրա ասած՝ կամ էս կլինի, կամ էն: Ես իմ բախտին չեմ մտիկ տալ տված, բայց հայրս ասում է՝ «քեզ պիտի տերտեր օրհնիլ տամ»։ Ինձ հիմի մեր գեղի տերտերի տղան է գիր սորվեցնում, ամեն օր ծեծում է, բայց ես ձեռք չեմ վերցնում։ Հայրս ասում է՝ «Մի քիչ համբերի, ես քեզ էդ խոզարածի ձեռիցը կազատեմ, կտանեմ քաղաք, էնտեղ լավ կսովրեինեն»…

— Երանի՜ քեզ, Մանվել, կերթաս քաղաքը կտեսնես։ Իմ քույրն էնտեղ է մաըդի տված, բայց ես չեմ տեսել…

— Էդ լա՜վ է իմ քույրն էլ է էնտեղ։ Հորդ ասա, թող քեզ էլ բերի քաղաք։ Ասում են՝ քաղքի տղերքը շատ չար տղեք են, գեղացի երեխանցը ծեծում են, մենք որ միասին լինենք, մեզ ո՞վ կարող է ձեռք տալ։ Արություն ջան, արի ընկեր դաոնանք, ես իմ օրումը քեզ մտիցս չեմ գցիլ:

— Էդ շատ լավ ասեցիր, Մանվել ջան, ես դեո իմ օրումս ոչ մի ընկեր չեմ ունեցել, մեր գեղումը մենակ էի կարդում, էստեղ էլ մենակ եմ կարդում, սիրտս շատ է ուզեցել, որ մի ընկեր ունենամ, բայց չեմ ունեցել։ Ու՞ր էր, եթե Աստված տա, մենք միասին լինենք, ես ինչ որ դիտեմ, բոլորն էլ քեզ կսովրերնեմ։

Ինչպես Արությունի, նույնպես և Մանվելի սրտի մեջ ընկերության զգացմունքը սաստիկ վառ էր, բայց նրանք լեգուն զեռես տկար էր այգ զգացմունքի հայտարարը լինելու համար։ Ն՜րանց՛ երկար ք%քս*շ խոսակցության հետեանքն այն եղավ վերջապես