Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր լսել, բոլորն էլ ասել էր Արությունին, այնուհետև սկսեց մի այնպիսի բան սովրեցնել, որ ինքն էլ պիտի նոր սովորեր, դա էր Ալբերտի Աստվածաբանությունը, որ պիտի ըմբռներ տասն երեք տարեկան երեխան։ Միայն Արությունը չէր, որ, իբրև մա նուկ, շատ միամիտ էր, նրա վարժապետը, որ հիսուն տարեկան մարդ էր, նրանից ավելի միամիտ էր։

Ալբերտի Աստվածաբանության սովորելը պետք է հիմնվեր մի շատ առաքինի վարք ու բարքի վերա և սուրբ կուսին պետք էր միջնորդ ունենալ, ինչպես սկզբումը մի ոտանավորի մեջ ասում է.

Նաև հավետ աղոթեսցես,

Զկույսն միջնորդ քեզ աբասցես.
Ոչինչ շնորհ ինչ լիցի քեզ,

Թե կույսն իցե առ քեզ անտես։

Այս պատճառով Արությունի խաչ ու Ավետարանը դարձավ Աստվածածնի միակ պատկերը, որի առջև ստեպ֊ստեպ ծունկ չոքելով միշտ այս էր կրկնում. «Դո՛ւ, ո՛վ տիրամայր, դո՛ւ, որ բթամիտ Ալբերտին տվել ես այնպիսի հիանալի շնորհք, ինձ էլ տուր».․. Արությունի հոգին վերանում էր Աստվածածնի պատ կերի առջև և նրա աչքերը լցվում արտասուքով։ Նա չէր ուզում վեր կենալ տեղից, մինչև չէր զգում մի հանկարծակի տաքու թյուն և աչքերի մթնումն։

Տեսնելով, որ Արությունը շատ է ճնշում իրան, մանավանդ պահելով ս. Կարապետի պասը, որ նրան զարդարեր հիանալի շնորհքով, հետզհետե նվազում է և կորցնում առողջությունը, տեր հայրն ազատեց նրան Ալբերտի ձեռից և թույլ տվավ, որ ազատ ման գա, խաղա, որքան կամենում է։ Բայց մտածողությունն արդեն սկսել էր ներս սողալ Արությունի ուղեղի մեջ։ Նա յուր ազատ ժամանակը ծառերի տակ, զովարար ստվերներում նս տած քարողներ էր գրում կամ ոտանավորներ հյուսում, որ տես նի, թե ս. Կարապետը կամ Աստվածածինը որքան շնորհք են ավելացրել։

Այսպես՝ թեպետ տեր հայրն այլևս չէր դաս տալիս Արոլ թյոձին, բայց երբ գյուղից քեթխուդաները պարապությունից՝ հավաքվում էին տերտերի մոտ զրույց անելու, տեր հայրն այդ ժամանակ կանչում էր Արությունին և հարցնում արդեն սովորած դասերից: