Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Այս շրջանում նորն այն է, որ նա դրում է ոչ միայն մանկական բանա¬ ստեղծություններ, այլև հանդես է գալիս իբրև հեքիաթադիր: Նրա գրեթե բո¬ լոր հեքիաթները («Անահիտ», «Արևամանուկ», «Եղեգնուհի» և այլն) գրված են 80-ական թվականներին: Այս շրջանումն է նա մշակում նաև կովկասյան ո: միջին ասիական հայտեի ժողովրդական էպոսը' «Քյորօղ ի»-ն (1887— 1893 թթ.) և գրում' «Տորք֊Անգեղ» դյուցազնապոեմը (1888 թ.), իսկ 18Տ0 թ. Աղայանը հրատարակում է իր ստեղծագործությունների նոր ժողո¬ վածուն' «Բանաստեղծություններ» խորագրով: 90-ական թվականներին Աղայանի գրական գործունեության մեջ տի¬ րապետողը հրապարակախոսությունն է: Գրական-քննադատական, մանկավար¬ ժական, լեզվաբանական ու հրապարակախոսական հոդվածներով նա ակտի¬ վորեն աշխատակցում է մի շարք պարբերականների, բայց, ինչպես ինքն է ասում' միշտ և ամեն տեղ պահպանում է իր ինքնուրույնությունը' չշեղվելով իր գաղափարական ուղղությունից: Աղայանը բանակռվում է կղերա-պահպանողական ու լիբերալ-բուրժուա- կան հոսանքների ներկայացուցիչների դեմ: Խրախուսում ու գնահատում է նոր հանդես եկող առաջադեմ ու տաղանղավոր գրողներին. Հովհաննես Հով¬ հաննիսյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դե- միրճլան, Հակոբ Հակոբյան և այլն: Աեր գրականագիտության մեջ արտահայտված այն սխալ կարծիքը, թե' Աղայանն, իբր' 70—90-ական թվականներին «գաղափարական նահանջ է կատարում», դժվար չէ հերքել: 90-ական թվականների վերջերին, անդրա¬ դառնալով իր գաղափարական ուղղության հարցին և սահմանագծվելով մշակականներից, Աղայանը որոշակիորեն հայտարարում է. «Ես սյատկանել եմ առաջադիմական կուսակցությանը, այն կուսակցու¬ թյանը, որ նոր հոգի ու շունչ է փչել մեր ազգի դարերով ընդարմացած կյանքի մեջ' «Աշւսկ»-ի երևալուց դեռ շատ առաջ: Լինելով առաջադիմական' երբեք չեմ եղե| մշակական կամ մի այլ թերթական» («Տարազ», 1897, .№ 15, էջ 252): Իսկ «Մշակ»-ի երևալուց շատ առաջ «առաջադիմական կուսակցու¬ թյուն» ասելով' Աղայանն անշուշտ նկատի ուներ «Հւուսիսափայլ»-ի ու Նալ- բանդյանի անունով նշանավորվող ուղղությունը: Այդ մասին է վկայում այն, որ նույն շրջանում (90-ական թվւսկաններին) Աղայանը մի այլ առիթով շատ ավելի որոշակիորեն է բացահայտում իր գաղաւիարական ուղղությունը' իր դավանանքը: Գրաքննական արգելքի հետևանքով անտիպ մնացած իր մի հոդվածում նա գրել է. «Աեր ժամանակ Աոսկվայից մենք սպառում Ենք ոչ թե «ճռաքաղ*-ի * մրուրը, այլ «Հյուսիսափայլ»-ի ոգին, Նաւբանդյանի կռվական գոչյունը»: ։ <րճռաքաղտ-բ ամենից առավել կղերական ուղղության ամսագիր էր, որ հրատարակվում էր Մոսկվայում' կրոնագիտության մագիստրոս Մսեր Մսերյանի խմբագրությամբ (1859 —1862), ի հակագրություն աՀյուսիսա- փայլտ֊ի ալ Նալբանդ յան ի գլխավորած ամ են աա ռաջա դեմ ուղղությանг XI