Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արությունը ժպտաց։

— Հոռոմսիմ, գինին բեր, գինին...
(երգում է).

Այս բերքն է հայոց երկրին,
Հայաստան տնկած Նոյեն,
Անմահ, երկնային գինին
Նա խմեց, երբ իջավ սարեն։

— Ի՞նչպես ես հավանում, Օսանա, լա՞վ եմ երգում, թե չէ․․․

— Լա՛վ, լա՛վ, շատ լավ ես երգում․․․

— Դեռ սպասիր մեկ ամեն բան դարսենք սուփրի վրա, մեկ թաս գինի կոնծեմ, մեկն էլ Արությունին խմացնեմ, որ քեփը բաց ըլի, ձայն պահի, հետո ավելի լավ երգեր պիտի երգեմ։ Տո Արություն, ի՞նչ ես ունքերդ կիտել, ձեր տանը հո չե՞նք, քե՛փ արա, փլավ էլ ունինք, շատ մի՛ մտածիր. «Աշխարհքս հինգ օր է, հինգն էլ սև»... Պետք է էդ սև օրերը սպիտակացնել, գիտե՞ս ինչով — սպիտակ գինով. որ ուզենաս կարմրացնել, կարմիր գինով կներկես. թե չես հավատում, փորձիր. մի բաժակ գինի որ խմես, աշխարհքումս ինչ կա, չկա, դիփ կսպիտակի... ապա մեկ էս խիզիլալի համը տե՜ս, էս ձկան հոտն առ... Ո՜ւհ... ո՜ւհ․․․ ո՜ւհ․․․ Արություն, Արություն, էս խորովածին է՜... թլթլում է, թլթլում.․. ձեռներդ ուտեմ, ձե՛ռներդ, Հոռոմսիմ, քուրն էլ ըլի, քեզ նման, քո ստեղծողին մեռնիմ... մեկ հազարփեշեն տուր... Արություն, ալլա՜հ-վերդի..․

— Խմի, վեր դի,— պատասխանեց Արությունը ժպտալով։

— Գիտե՞ս ում կենացն եմ խմում, Արություն, որ գիտենաս, կխմես իսկույն...

— Ո՞ւմ կենացն ես խմում, դե ասա տեսնենք․․․

— Նրա՜ կենացն եմ խմում, նրա՜, էն որ ես ու դու գիտենք...

Քույրերն աչքով են անում միմյանց.

— Դե որ «նրա» կենացն ես խմում, մի լավ խաղ էլ որ ասես, ես էլ կխմեմ։

— Քու հոգուն մատաղ, Արություն, ես քու խաթրը կկոտրե՞մ,