Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ջհալ իքյան ջաննաթ թափտրմ ջաննաթ թաջ,
Ջան գյալդի о սահաթտա յասար աջ,
Ջովրաթ օվեդանդըմ, ջանդա չաքտըմ ջան-նաթ թաջ,
Ջըհադ оլդում ջամալընա յաս արաջ։
Ջանրմ դա վար ջյուքյամ, չոխ վար յանար գյուջ,
Ջամջափա աթեշտա չոխ վար յանար գյուջ,
Ջաննաթ գյազար Քյուչուկ — Նովա յանար գյուջ,
Ջամ էյլադըմ, փեշամ օլդի յա սարաջ։

— Սպասիր, սպասիր, Արություն, ես ոչ մի բան չեմ հականում, հենց բերանս բաց մտիկ եմ տալիս...

— Ո՞վ է հասկանում, որ դու հասկանաս։ Մեր աշըղները իրանց բոլոր խաղերը՝ բացի խրատականից՝ էնպես են շինում, որ ոչով չհասկանա։ Հենց էդ չհասկանալն է, որ զարմացնում է մեր ժողովրդին, նրանք զմայլում են, հիանում են էդպես խաղերիցը։ Ի՜նչ լա՜վ է ասել. ինչ խո՜րն է ասել... էսպես հիացնում են մեկ մեկու։ Բայց ինչի՞դ է պետք. դու տեսնում ես, որ սա ջիմ ավալ-ախըր է, այսինքն բոլոր տողերի սկիզբն էլ, վերջն էլ ջե տառն է։ Ասողն էլ, հայ է, արհեստով սարաջ, թամքը կարող, էնդուր է ասում «ջամ էյլադըմ, փեջամ օլդի յա սարաջ»: Հիմի տես Նախշունյանցի ասածը, որ հայերեն է և հասկանալի, բայց էլի ջե ավալ-ախըր է.

Ջավահիր, նաջիվան նազանի,
սիրով ինձ անիս իլլաջ,
Ջիգարս էշխեմեդ վառվել է,
ռահմով ինձ անիս իլլաջ,
Ջհուդ խոմ չի՞ս, ա՜յ բեմուրվաթ,
ո՞ւր թողիր այլոց մոհտաջ,
Ջազա տալովդ բեզար եկա,
վախտով ինձ անիս իլլաջ։
Ջիվան ջան իս, աննման իս,
մանուշակ իս կապած փունջ,
Ջուխտ աչքիցդ է վառ չամ-չրաղ,
նահախ ո՞ւր իս մտնում քունջ,
Ջուռաթ արա մեկ իդրար տուր,
մի լինիր համեշա մունջ,
Ջունուն իմ սաստիկ սերիցդ,
շուտով ինձ անիս իլլաջ։