Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ա դիլլի յար, ալ դաստրնի, այրնա,
Անընզինան սաղըր էյլա յար յարա։
Ալ ալրնի այրնա,
Ալ ղաստընի այրնա,
Ախլի ղայիլ օլանա
Ասքան նա՞ դըր, այր նա՞։
Աղ գեյգի՛նան յարար ղագղա այընա,
Աջիշլարն սադրր էյլա յար յարա։

— Արություն ջան, հայերե՛ն ասա, հայերե՛ն. էդպես հայերեն չկա՞ միթե...

— Հայերեն էլ կա, ինչպե՞ս չէ, բայց միևնույն է, էլի ոչինչ չի հասկացվի։ Ահա՛ օրինակ. ::Ահա հղե, հղի հայող ա, աղ ա։

Այո՛, օղիա է, հոյ աղա հաղ ա։

— Էս խաղը մի երկայն խաղ է, և ունի վեց նշանակություն։ Առաջին՝ որ այր սկզբնավերջ է, երկրորդ՝ շրթունքն անհպելի (դոդաղ-դագմազ), երրորդ՝ անլեզվաշարժ է (դիլ-թարփանմազ), չորրորդ՝ շատ խրթին է, հինգերորդ՝ ասածի միտքը ծածկված է հանելուկի պես, և վեցերորդ՝ աղեղ բառը յոթն անգամ կրկնված է, բայց ամեն մեկն առանձին նշանակություն ունի։ Օրինակ՝ մեկ աղեղը կանաչ-կարմիրն է, մեկը՝ նետ նետելու աղեղն է, մեկը՝ բուրդ գզելու աղեղն է, մեկը՝ աղ ու եղ է նշանակում, մի քանի բառում՝ ղադը լյունի տեղ է դրված։ Ես հիմա սրա մեկ տողը մեկնեմ։ Աստվածատուրն ասում է՝ էսպես խաղերը որ կան, աղաքար են. որ գցես աշըղի փորը, օխտը տարի չի հալվիլ։ Հիմա լսեցեք

— Ահա հղե, հղի հայող ա, աղ ա։

Կնշանակե՝ ահա ճանապարհ, երկու-հոգիս մտիկ տըվող է, աղ է։

Հիմի պետք է իմանալ, թե էս ինչ ճանապարհ է, կամ ի՞նչ երկու-հոգիս է մտիկ տրվողը և ի՞նչ աղ։ Ահա ինչ։ Ղովտի կինը, որ Սոդոմից փախչելիս երկու-հոգիս է եղել (որից պիտի ծնվի Նեռը) ետ է մտիկ տվել ու իսկույն աղեքար է դառել։ Ահա հղե, հղի հայող ա, աղ ա...

— Ո՜ւհ, դրա տունը շինվի,— բացականչեց Մանվելը.— ես էլ եմ ասում՝ ինչի է էդքան շատ խոսում... Արություն, էդ