Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշըղներն ի՞նչի են էդպես դժվար բաների հետևից ընկնում...

— Ո՞վ գիտե. ուղիղ ճանապարհը թողած՝ Ղովտի ճանապարհն են փնտրում. լույս, օրը կեսօրը թողած՝ մթնումն են խարխափում։ Մի բան, ասում են, որ ամեն մարդ էլ հասկանա, էլ նա ի՞նչ ասելու է։ Խաղն ու աղոթքը մեզանում մի հանգի բաներ են. ինչքան մութն ըլի, էնքան լավ է համարվում։ Ես անցյալ օրը մեր խաղ ու պարի վրա մի ոտանավոր գրեցի, ապա ասեմ, տեսնեմ կհավանե՞ս։

— Ի՞նչպես թե «կհավանես», դու էնպես բան կասե՞ս, որ ես չհավանեմ։ Ականջ դրեք, Օսանա, Հոռոմսիմ։ Ախչի՛, արի, դեռ փլավի ժամանակը չէ, էստեղ ուրիշ փլավ է եփել մեր Արությունը, մեկ արի առաջ սրա համը տեսնենք։ Արություն ջան, ասա տեսնենք։

Մեր քաղքումը ամեն մի հայ
Պար է գալիս հանգի-հանգի,
Նրա ոտներն արագ-արագ
Կոտրտվսւմ են լեզգիհանգի.
Աշտարակցին ծանր ու բարակ
Յալլա ծերը սկսում է,
Քաղցրիկ «լելեն» բերանն առած,
Ուրախ դեմքով պտըտվում է.
Ղարաբաղցուն պետք է տեսնել
Ամեն տեսակ խաղ անելում,
Զարկի՛ր լախտով որքան կամիս,
Ոտն առջևից չի վեր կալնում.
Հապա չասեմ չխկլդանեն,
Մի հատ ոտով պտույտ գալուն,
Կորեկ-կորեկ, ցորեն-ցորեն,
Հա գյան-գյալա, ղուշ գտնելուն.
Թող դեն ձգենք հարամոլլան,
Ովովովեն ու մյուսները,
Հալի տալն ու կասկարենքին
Չե՞ն գրավում մեր ուշքերը։
Առհասարակ ամեն մի հայ
Գիտե խաղալ տեսակ-տեսակ,
Ամեն դժվար մի ասպարեզ
Դուրս է գալիս նա համարձակ.
Երբ նստում է նժույգ ձիուն,