Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Պարզ խոսքերով հայտնում է նա
Ամեն մի բան ծանր ու բարակ։
Արաբերեն ու ֆարսերեն
Թեժնիսի մեջ նա խառնում է,
Շատ հանելուկ, շատ խոր մտքեր
Նա սըրա մեջ ամփոփում է.
Շրթունքի մեջ ասեղ դրած՝
Նա երգում է դոդաղ-դագմազ,
Երբ վառվում է սերի էշխով,
Երգում է և դիլ-թարփանմազ.
Հետզհետե կրակվելով
Երգում է նա գյուղալլամա,
Իր ընկերի հետ միասին
Սկսում է կից ղոչամա։
Այս խաղերում գանգատվում է
Եվ այրվում է Քյարամի պես,
Երբ հասնում է մուխամբազին,
Իր յարին չի անում անտես.
Նրան գովում, մեծարում է,
Շինում է մի աստվածուհի,
Աղաչում է, աղերսում է,
Որ իր վրա գթով նայի.
Ո՛ւր էր թե մեր վեհ հոգի հայն
Գործով էլ տար այս խեղճ սեռին
Ազատություն, որ նա չունի,
Այլ գերի է մարդու ձեռին...

— Ազատությո՜ւն կանա՜նց... հա՜-յե՜ր...— բղավեց Մանվելը:— Արություն, դու պրծա՞ր քո ոտանավորը։

— Պրծա... հավանեցի՞ր...

— Հրաշալի՜ է, անհա՜տ, աննմա՜ն. էդպես բան միայն դու կարող ես գրել, էլ ուրիշ ոչ ոք. բայց ուրիշի մոտ չկարդաս, թե չէ կծիծաղին. կասեն՝ էս ի՞նչ է. տուտուց տուտուց դուրս է տվել գլխիցը. դեռ պահիր, մի ժամանակ պետք կգա․ հիմա մենք շատ խելոք բան էլ որ ասենք, խելոք մարդիկն