Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ չեն հավանիլ. կասեն... Է՛հ ինչի՞դ է պետք, թող ինչ ուզում են՝ ասեն, դու քո ձին քշիր, հալբաթ մեկ օր էլ մեր մորուքը կբսնի, մեր խոսքն էլ անց կկենա...

Հիմա ականջ դրեք, ես պիտի սուփրեն օրհնեմ աշըղի օրհհանքով.զ

Երեք հարյուր տասնութ հայրապետք,
Քսանըչորս մարգարեք,
Տասներկու առաքյալք,
Տասը պատվիրանք,
Ինն դաս հրեշտակը,
Ութ կանոն սաղմոսը,
Յոթնանուն սուրբ Կարապետ
Վեցթևյան սերովբեք,
Հինգ նավակատիք,
Չորս գլուխ Ավետարանը,
Երեք՝ երրորդությունը,
Երկու՝ երկինք-գետինքը,
Մեկ՝ ստեղծող աստվածը,
Ձեր տուն ու բնակարանն օրհնի,
Ձեր հանդ ու հանդաստանն օրհնի,
Ձեր արտ ու այգեստանն օրհնի,
Ձեր տաքար ու հնձանն օրհնի,
Ձեր կեռ ու գութանն օրհնի,
Ձեր լուծ ու լծկանն օրհնի,
Ձեր կով ու կթանն օրհնի,
Ձեր օջախը շեն պահի, ա՜մմեն։

— Դե վե՛ր կաց, Հոռոմսիմ, սուփրեն շե՛ն արա,— ասաց Մանվելը և սկսեց երգել.

Ինձ համար չէ գարնան գալը,
Ինձ համար չէ ծառի ծաղկիլը,
Ուրախության սրտի գրգիռը
Ոչ մի բերկրանք չէ ինձ համար.
Բայց ինձ համար կգա մահը,
Կերթամ թշնամյաց պատերազմը,
Եվ մահառիթ սպանիչ գնդակը
Անդ պատրաստած է ինձ համար...