Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Քերոբե

Քո բոլոր գիտությունդ ինձ վաղուց է հայտ,
Մի՛ նայիր, որ սազի տեղ ձեռքումս է փայտ.
Անբախտ Քերոբեն եմ, աշըղ եմ անհայտ,

Օ՜հ թե այսպես մնամ մինչ օրն իմ մահվան...

Ինքնագովությանը, ըստ սովորության, հետևեց հարց ու պատասխանը, որով պիտի երևեր հաղթողն ու հաղթվողը։

Շոհլայի

Լսի՛ր, թե գիտուն ես, ո՛վ քաջ ձևացող,
Այն ո՞վ էր, որ աղբյուր հանեց ոսկորից․
Այն ի՞նչ պոզավոր էր, որ երեսին ուներ քող․

Ո՞վ է ծնվեյ երկու անգամ մոր փորից։
Քերոբե

Ես քո ասածներին կամ պատրաստ լսող,
Սամսոնն էր, որ աղբյուր հանեց ոսկորից,
Պոզավոր Մովսեսն էր՝ որ երեսին ուներ քող,

Հոնան ծնվեց երկու անգամ փորերից։
Շոհլայի

Ի՞նչ ծառ է, որ անհող, անջուր է բսնում,
Առանց տերևների ճղներ է գցում.
Ի՞նչ բանն է սուր, քան թուր սրտի մեջ ցցվում.

Այն ի՞նչ արարած է որ ծնվեց հորից։
Քերոբե

Պախրի եղջյուրները անհող, անջուր են բսնում.
Առանց տերևների ճղներ են գցում,
Դառը խոսքն է սրտում սրի պես ցցվում,

Քո կարծիքով Եվան ծնվել է հորից։
Շոհլայի

Այն ո՞վ էր որ սայլով երկինք վերացավ,

Սողոմոն իմաստունը ի՞նչ բան չիմացավ.