Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարմիր ծովը քա՞նի տեղից պատռեցավ,

Շոհլային եմ շատ լավ տեղյակ բոլորից։
Քերոբե

Եղիան էր՝ կառքով երկինք վերացավ.
Սողոմոնն իմ պեսի միտքը չիմացավ.
Կարմիր ծովում տասներկու տեղ բացվեցավ.

Քերոբեն եմ, շատ ու շատ գոհ այս օրից...

Նոբաթն ընկավ Արությունին, որ այժմ նա հարցներ և աշըղը պատասխաներ. նա էլ սկսեց, բայց ոչ թուրքերեն, այլ հայերեն, որ նույնությամբ դնում ենք այստեղ.

Ես քո սուտ հարցերը մեկ-մեկ լուծեցի,
Չեմ ուզում հետևել քո մոլորության.
Հենց հիմի մի թեթև բան մտածեցի՝

Ո՞վ է հիմքը դրել հայոց ազգության։

Շոհլային մնաց լռված, սփրթնած, չիմացավ՝ ի՞նչ էր պատասխանել, բայց քեթխուդաներն ստիպեցին Արությունին, որ նա ավարտեր իր խաղը. նա էլ շարունակեց.—

Եթե դու գովեիր հայոց քաջերին,
Մի համբույր կըտայի սազիդ սիմերին,
Բայց դու հավատում ես շինծու բաներին,
Չըգիտես ո՞վքեր են Արամ ու Տիգրան։

Քեզ սուրբ Կարապետը շնորհք է տվել,
Պարզամիտ ամբոխին սուտ բաներ ասել.
Դու հայերեն անգամ չըգիտես երգել,
Ո՞րտեղից կիմանաս՝ ո՞վ էր Գայլ Վահան։

Ես խեղճ Քերոբեն եմ՝ սարեսար ընկած,
Սնապաշտ հորիցս զրկված, հալածված.
Թե դու էլ լինեիր ինձ չափ կարդացած,

Կերգեիր անդադար Հայ ու Հայաստան...

— Էյվալլա՜,— ասաց աշըղը, սազը դնելով Արությունի առջևը։ Արությունը սաստիկ ուրախությունից չիմացավ ինչ էր ասելու՝ արդյոք Քյոռօղլի՞, թե՞ մի ազգայն երգ. հանկարծ