Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայն այնպես հիմար բան չէր հնարիլ, սա արաբացու բան է, էնդուր էլ աշըղների հին խաղերը բոլորն էլ արաբերեն են... Մեկ ինձ ասող լինի, թե դու ի՞նչ տեղից գիտես, ինչի՞ ես խելքիդ զոռ տալիս, կարելի է թե փարսերենն էլ է այդպես. մի՞թե քիչ խաղեր կան փարսերեն... Չէ՛, այս ոչ ոք չի իմանալ, եթե ոչ պարոն Հախվերդյանն էլ կիմանար, որ այս մասին ոչ մի խոսք չի ասել և գիտությամբ թե անգիտությամր լռել է, եթե ոչ՝ ինչ կնշանակե՝

Սայաթ-Նովա գերեզմանն Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի։
Այդ միևնույն է, եթե ասեր՝
Սայաթ-Նովա գերեզմանն հուն, զըկեռ, ունաբ մի անի, կամ՝ «ճոն, դերձակ, ղասաբ մի անի»...

Ով որ աշըղի ղափիի նշանակությունը չի իմանում, Սայաթ-Նովի սև արաբը նրա աչքին չի երևում, կամ կարծում է, թե բանաստեղծը դրանով մի մեծ միտք է ուզեցել հայտնել, մինչդեռ նրան՝ ղափիի համար պետք է եղեր աբ վերջավորությունով մի բառ, նա էլ դրել է «Արաբ», հինդն ու հաբաշն էլ առաջից շարել, որ Արաբը մենակ չմնա. մե՜ծ մե՜ծ բառեր, մեջը դատարկ... աշխարհումս մենակ աշըղները չեն մոլորված, հենց ամենքն էլ մոլորված են։ Բայց ի՞նչ կնշանակե մոլորված, միայն ես եմ մոլորված, որ չգիտեմ, թե ինչ եմ անում, ինչի՞ եմ ման գալիս ու մինչև ե՞րբ պիտի այսպես աննպատակ թափառեմ. չըլնի՝ թե ճշմարիտ՝ ես խելագարված եմ, բայց ինքս չեմ զգում, չեմ հասկանում... գնամ, գնամ այդ գյուղը, կարելի է թե ինձ այնտեղ վարժապետ են շինում և ի՞նչ զարմանալու բան կլինի։ Եթե կորցրած էշեր պտրող Սավուղը կարող էր թագավոր դառնալ, ես ինչո՞ւ վարժապետ չեմ կարող դառնալ, որ կորած էշեր չեմ պտրում, այլ խելքը գլխին մարդիկ։ Գնամ, գնամ, աստված ողորմած է, և ողորմած է չափից դուրս, անսահման ողորմած է։ Նրա համար միևնույն է՝ խելոք է մարդը թե հիմար, կամ մարդ է թե կատու։ Նա իր ողորմությունը հավասարապես տարածում է բոլոր արարածների վրա։ Եթե այդպես չլիներ, էլ քար քարի վրա չէր կանգնիլ։ Բայց ես մոլորվածս՝ ուզում եմ որ ինձ վրա նա մի առանձին ուշադրություն դարձնի. չէ՞ որ հարյուր ոչխարի միջից տերը միայն մոլորվածին է փնտրում... Բայց այս ասա, թե ես ոչխար հո