Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես միսն ուտում եմ, ամմա սիրտս ասում ա՝ լավ չես արել...

«Ամենա՜յն տեղ նախապաշարմունք», ասում է Արությունն ինքն իրան, բայց չըմգիտելը դնելով՝ հարցնում է.

— Ի՞նչի ա մեղք, Պո՛ղոս։

— Ասում են Քարամն անիծել ա։

— Հա՜... դե հըմի ո՛նց անենք, սպանել ենք պրծել, էլ հո չի սաղանալ։ Ես շատ եմ սպանել, Պողոս, իսկի մեղքս չի եկել․․․

— Տո ես քի՞չ եմ սպանե՜լ... Որ գալիս ա գյուլլիդ աղաքին կաղնում, Քարամն էլ ես մոռանում, բանն էլ. հենց որ սպանում ես պրծնում, նոր ա Քարամի անեծքը միտքդ ընկնում...

— Պողոս, ես էդ Քարամի անեծքը գիտեմ...

— Ի՞նչ ա ասում... Քե՛ մատաղ, Արութին ջան, հլա մի ասա տեսնեմ ի՞նչ ա ասել։

— Ասել ա՝

Սաֆար այրն օնդորթընդա, բեշնդա
Բու դաղղա բիր մարալ սրզլդար, աղլար,
Ուզախ դայիլ, բու դըր Բին-գյոլ բաշընդա
Բու դաղղա բիր մարալ ա՜խ էդար, աղլար․․․

— Քե մատաղ, Արութին ջան, մի ձենով ասա, ձ՛ենով․․․

— Դե ականջ դիր․

Օվչի՝ գյորըմ՝ զուռիաթընի արթմա՜սըն,
Քիփրիդ ղոյուփ քիփրիդ ուստա շաթմասը՜ն...
Ը՜... ը՜․․․ Ը՜ն...
Ղասաբ օլան մարալ աթի սաթմասըն,
Բու դաղղա բիր մարալ սըզըլդար, աղլա...
ա՜... ա՜... ա՜ր...
ա՜... է՜... յարալի ջանը՜... ը՜... ըըմ...
Ա՜խ ազիզը... ը՜... ը՜... ը՜մ...

— Բա՜հ, ձենիդ մատաղ, Արութին, լացս էկավ... Յանի էլ ընչի՞ էր անըծում էդ օրհնվածը...

— Քարամը Ասլու հետևից գնալիս՝ երբ որ հասել ա Բին-գյոլի սարը, ընտեղ տեսել ա մի յարալու (վիրավորված) պախրակով՝ հորթերը կշտին տխուր, տրտում կանգնած։ Էդ բանը