Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քարամի սրտին շատ դիպել ա, ինքն էլ նստել ա նրանց կշտին ու նրանց սուգն արել...

— Խե՜ղճ,— բացականչեց Պողոսը...— Արութին, ես էդ Քարամի անումն իմացել եմ, ամմա իսկի չեմ գիտում, թե դա ով ա ըլել, ինչ ա ըլել։ Դու էդ էլ կգիտենաս․․․

— Անկաջ դիր, ես քեզ ասեմ։ Մի տերտեր ու մեկ մոլլա են ըլել, էրկուսն էլ էրեխա չեն ունեցել։ Սրանք մեկ մեկու խոսք են տվել, որ թե իրանց էրեխա ըլի, ու մեկին տղա, մեկէլինը տղջիկ, նրանք իրար ուզեն։ Պատահում ա որ տերտերին աղջիկ ա ըլում, մոլլին՝ տղա։ Աղջկա անումը դնում են Ասլի, տղի անումը՝ Քյարամ։ Ով որ տարով կմեծանա, սրանք օրով են մեծանում. ժամանակը որ հասնում ա, մոլլեն գնում ա տերտերի մոտ, որ աղջիկն ուզի — տերտերը նրան խոսք ա տալի, ճամփու դնում, հետո ինքն աղջիկը վեր ա կալնում՝ փախչում։ Մոլլեն էդ չի իմանում, տղին ուղարկում ա, թե՝ դե գնա նշանածդ վեր կալ բեր։ Քյարամը գնում ա տերտերի տունը տեսնում ա, որ ոչ տերտեր կա, ոչ Ասլի։ Էդ որ իմ անում ա, ջունուն ա դառնում, աղջկա էշխու սիրով վառվում ա, աշըղ դառնում, ընկնում նրանց հետևիցը։ Ճանապարհին ինչ որ պատահում ա, մարդ, ծառ, ջուր, անձրև, ձյուն, քար, սար ամենքին էլ խաղով հարցնում ա, թե իր Ասլին չեն տեսե՞լ... Ամենքն էլ նրան պատասխան են տալիս ու տեղը նշանց տալիս. մենակ մի չինարի ծառ չի խոսում, պատասխան չի տալիս։ Քյարամը խաղով նրան անիծում ա, չինարին էն սահաթին չորանում ա։ Մեկ էլ մի քյալլա յա պատահում, մեռած մարդու մի չոր գլուխ, սարնըվեր գլորվելիս ա ըլում։ Քյարամը խաղով կաղնացնում ա նրան․ «Կաղնիր, ասում ա, դու մարդու գլուխ ես, դահա լավ կիմանաս, ո՞ւր ա գնացել իմ Ասլին»։ Քյալլեն ասում ա՝ դու կգտնես նրան, ամա մուրազիդ չես հասնիլ, դու էլ կէրվես, կփոթորկվիս․․․ ասըմ ա՝ «Յանը՜շ Քյարամ, թութուշ Քյարամ, յա՜ն Քյարամ»... Վերջը, էլ ի՛նչ գլուխդ ցավացնեմ, գթնում ա Ասլուն։ Սրանք իրար որ տեսնում են, ավելի են գժվում մեկ մեկու սիրով։ Ասլին էլ Քյարամին ա ուզում. մի սազ էլ նա ա ձեռքն առնում, իրա սերը խաղով իմաց տալիս Քյարամին։ Տերտերը որ տեսնում ա՝ էլ ճար չկա, Քյարամին ասում ա. «Թե որ