Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արավ, թե՝ «խնչեմ վրեդ, դու ո՞վ ես, որ քեզ ուզեմ»․․․ Քու տունը ծակվի ոչ, մարդը մարդ ա, խոզը՝ խոզ, արջն՝ արջ։ Ես էնքան հորսկաններ եմ տեսել, որ քու գլխի մազի համբարքովը մին։ Նրանք որ մարդամեջ են մտնում, ոչով չի իմանում, որ քոլի մարդիկ են, ամմա դու ամեն տեղ էլ քու արջությունը նշանց ես տալիս։ Ախր ես քեզ ի՞նչ եմ ասում, դու ինձ ի՞նչ։ Մորդ հետ ինչի՞ ես խանչալով խոսում, ա՛յ, ես քեզ ինչ եմ հարցնում...

— Դե որ ըտենց ու ըտենց, իմ աղ ու հացը քու աչքերը քոռացնի...

— Ես քու աղ ու հացը չեմ կերել, որ իմ աչքերը քոռացնի։ Բա էնքան խոզի ու պախրի մսերով առած աղ ու ալրիցն ինձ փայ չունի՞մ։ Մեկ օր էլ ա դարտակ ետ չեմ դառել, քեզ նման չեմ ասել, որսս կապվել ա... Կկարմրես, հա՜պա, ա՜րջ...

— Ես արջ չեմ, ամմա դու էշ ես։ Ղորդ ա, լեզուդ փոխել ես, ամմա էլի Ղարաբաղի էշերիցն ես...

Պողոսի այս պատասխանը Արությունի ցեղական ցավարար տեղին դիպչելով, նրան գժվացրեց։ Նա ձեռքը դրավ խանչալի կոթի վրա և մոռանալով Պողոսի բարբառը, իր բարբառով արտահայտեց բարկությունը, ասելով.

— Սերտս ասմա՝ ե՜րկաց էս սհաթմս ընի ղամադ կոխե էս լըկուտեն փորը... Այ գյադա, քոթեթ, էդ հյո՜ւրըս էշ ասըմ...

— Բա՜... սա քաջքեր ա ունեցել, ես նոր իմացա։ Ախր ես էլ եմ ասում, ինչի՞ իրանց քոլերը թողած՝ եկել ա մեր հանդերումն ա հորսկանություն անում։ Ախպեր, ես քաջքոտ մարդի հետ դավի չունիմ. վեր կենամ ըռադ ըլիմ ըստեղանց։ Էս ո՞րդիանց ո՞րդի էկավ գլխովս ընկավ։ Էնդուր են ասել՝ սատանեն նաղարաթ կըլի» է՜․․․ Վեր գցես, սպանես, ով իմանա՝ ինչ կասի։ Փուշը որ փուշ ա, մի ծտի դալդա ա անում, ես էն վախտը փշից էլ բեթար պիտի ըլիմ. սա էս սհաթս իմ դալդումն ա նստած։ Ասած ա, «գոգումդ նստեմ, միրուքդ փետեմ». դրուստ սրա բանն ա... Մի հետ սիլլա տամ, օխտը հետ շուրդուբանի կտա, սա էլ ա ուզում մարդի վախացնի։ Փա՜ռք քե՛զ, զկեռ... Վեր կենամ ըռադ ըլիմ, սրա արյունը չընկնեմ... Ով գիտի՝ իրա մոր մինուճարն ա... Է՜հ, ես էլ ինչ եմ ասում...