Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե մեր գեղումն ով որ կարդալ գիտի, էլ մորթ չի անում, ասում ա՝ մեղք ա. շնահորսն էլ չեն ուտում, ասում են՝ հարամ ա...

— Դրանք սարսաղ են, ի՞նչ են գիտում մեղքը որն ա, վարձքը որը։ Բա ինչի՞ ուրիշի մորթածն ուտում են. դիփ մեկ չի՞, թեկուզ գողացած, թեկուզ գողի հետ մըտեղ կերած։ Դրանց գլխումը խելք չկա, ինչ որ ըղորթ ա, էն դրանց համար սուտ ա, ինչ որ սուտ ա, էն ըղորթ...

— Դու շատ դրուստ ես ասում, Արութին... Էլ դրանց խոսքին ես չեմ հավատալու։

— Ընչի՞, թե որ ըղորթ բան կասեն, յա մի խելքը կտրելու բան, հավատա։

— Դե ես ի՞նչ եմ գիտում ըղորթը ո՞րն ա, սուտը՝ որը։ Երկու տարին, յա թե չէ՝ երեք տարին մի հետ անջախ եմ ժամ գնում։ Գնացած վախտս էլ՝ մնում եմ պլշած, զարմացած, մտքումս ասում եմ՝ յարաբ էս ի՞նչ են անում, ի՞նչ են ասում։ Մտիկ եմ տալիս ուրիշներին, երբ որ նրանք ծունդր են դնում, ես էլ եմ ծունդր դնում, էրեսիս խեչահանելն հո դրուստ չեմ գիտում... Աղոթքներիցն էլ մի էն եմ գիտում, մին էլ տեր ողորմյան։ Էդ երկուսն էլ էնդուր եմ սովորել, որ դրանցից շատ են ասում։

— Տեր ողորմյան շատ կասեն՝ էն էլ մեծ պասին, ևը շատ չեն ասիլ...

— Ի՞նչ ես ասում, Արութին, մեր տերտերը հենց և ա, որ ասում ա, և հա և, և հա և...

— Ում աչքերը որ գիրը տարած ա ըլում, նրա աչքին մենակ ևերն են երևում։ Հալբաթ ձեր տերտերի աչքերն էլա գիր տարել, չունքի շատ կըլի կարդացած․․․

— Հա՜... Նրա աչքերին չեշմակ էլ կա... Շատ չար տերտեր ա։ Մի հետ մի լավ չափալախ տվավ տիրացվին. փուչ կենդանի, ասում ա, նշանն ո՞ւր ա, ինչի՞ ես հանել։ Ախր գրքերի արանքներումը թղթի կտորներ են դնում, նրանց նշան են ասում, Արութին, դու էդ գիտե՞ս...

— Գիտեմ։

— Դու սուտ ես ասում, Արութին, չես գիտում։ Թե որ դու