Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Աղայանի սոցիալական ուտոպիայի նշանակությունը որոշելիս' պետք է ի նկատի ունենալ ոչ թե Եվրոպայի, այլ Ռուսաստանի ու Անդրկովկասի, մասնավորապես հայ կյանքի ու հասարակական մտքի զարգացման աստիճանը 19-րդ դարի վերջերին, երր դեռ գերիշխողը նախակապիտալիստական հարա¬ բերություններն էին, երբ սոցիալիզմի գաղափարը չէր միացել պրոլետարիատի հեղափոխական շարժման ու պայքարի հետ: Եվ եթե Աղայանի գործունեու¬ թյան ժամանակաշրջանում' 60—70—80-ական և հետագա տասնամյակներում, Եվրոպայում բանվորական հեղափոխական շարժման մեջ տիրապետող էր դառնում մարքսիզմը, որպես պատմական զարգացման ուղեցույց, և մարքսիս¬ տական գիտական սոցիալիզմը, որպես մարդկության ւսպագաւի հեռանկար, ապա' Ռուսաստանում, և մանավանդ Անդրկովկասում, հասարակական հարա¬ բերությունների հետամնացության հողի վրա, կապիտալիզմի ուշ զարգացման հետևանքով' մինչև 80—90-ական թվականները ներառյալ, դեռևս տիրապե¬ տող էին արևմտա-եվրոպական ու ռուսական նախամարքսյան սոցիալիզմի այլևայլ արտահայտությունները: Աղայանի գործունեության դարաշրջանը ճիշտ ու ճիշտ Լ. Տոլստոյի սոխ¬ րած դարաշրջանն է' «գյուղացիական ռեֆորմից» հետո մինչև 1905 թ. ռու¬ սական առաջին հեղափոխությունը, մի դարաշրջան, որի փոխանցիկությունն է, որ, ինչպես ասում է Լենինը, ծնել է Տոլստոյի և «տոլստոյականության» բոլոր հատկանշական գծերը: Բայց Աղայանը ոչ միայն քննադատում է տիրա¬ պետող հասարակարգը, որը հիմնված է սոցիալական անհավասարության վրա, այլև պատկերում է մի հեռանկար' ի հակադրություն գոյություն ունեցող fiiu- ւ՚արակարգի: «Չարին չհակառակելու» հետադիմական ուսմունքին նա հակա¬ դրել է չարին հակառակելու և նրան ոչնչացնելու իր սեփական ուսմունքը, որը ցայտուն արտահայտություն է ստացել նրա թե' վիպական գործերում ու բանաստեղծական երկերում և թե', մանավանղ, հեքիաթներում ու հրապարա¬ կախոսական հոդվածներում: Դրա հետ միասին նա փայփայել է սոցիալական մի երազանք, տիրապետող «համատարած թշվառությանը» փոխարինող սո¬ ցիալական հավասարության մի գեղեցիկ հեռանկար: Աղայանը չի հանգել, ավելի ճիշտ, ի վիճակի չէր հանգելու գիտական ււոցիայիզմին, նրա միտքը կարողացել է հասնել միայն նախամարքսյան սո¬ ցիալիզմի գաղափարներին, բայց հենց այդքանով էլ նա լուսավոր հետք է թողել 19-րդ դ. երկրորդ կեսի հայ հասարակական մտքի պատմության մեջ: 12 Աղայանի գրական ժառանգության մեջ ակնառու տեղ են գրավում նրա ւեզվաբանական աշխատությունները, որոնցում շոշափված և ինքնուրույնաբար լուծված հարցերը վկայում են, որ Աղայանը հմուտ ու տաղանդավոր մանկա¬ վարժ լինելով, միաժամանակ և խորիմաց լեզվաբան է: Թումանյանի բառե¬ րով ասենք, որ մեծ ինքնուսն այս «ճյուղի մեջ էլ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և երբեք չի եղել երկրորդը» իր ժամանակի (ГО-րդ դ. վերջին քառորդի; XXVIII