Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որն, ըստ Աղայանի՝ Մեսրոպի լուսավորական գործունեության հիմնական օջախներից մեկն է եղել (ն. տ. էջ 154—155):

Աղայանի լեզվաբանական ժառանգության մեջ առանձնապես ուշագրավ են «Հայկական հնչյունների մասին (լուծումն տարակուսանաց)» աշխատությունը (1874 թ.), այնուհետև՝ «Մի թեթև հրահանգ մեր լեզվի ուղղագրության մասին» (1889 թ.), «Իւ-նը ձայնավո՞ր է, թե բաղաձայն» (1889 թ.), «Սուրբ լեզու» (1890 թ.), «Հայոց լեզու, ուսումնասիրություն» (18Я0 թ.), «Մեր գրերի թիվն ինչո՞ւ էր 36» (1891), «Մեր ուսուցիչներին ընկերական նվեր» (1891), «Մեր նույնահնչյուն գրերի մասին» (1809 թ.) և այլ համեմատաբար փոքրածավալ, բայց կարևոր հարցադրույթներ ու եզրակացություններ պարունակող հոդվածներ: Սրանք 19-րդ դարի վերջերի հայագիտական-լեզվաբանական գրականության շատ հետաքրքրական էջերից են, և կրում եե մեծ ինքնուսի փայլուն տաղանդի ինքնատիպության կնիքը:


13

1902 թ. մայիսին լրանում էր Աղայանի գրական ու մանկավարժական գործունեության 40-ամյակը: Թբիլիսիում հայ գրական հասարակայնությունբ դեռ մեկ տարի առաջ սկսել էր նախապատրաստվել՝ արժանավայել կերպով նշելու մեծանուն գրողի ու մանկավարժի բեղմնավոր գործունեության 40-ամյա հոբելյանը, բայց հենց հոբելյանի նախօրեին, ցարական իշխանության օրգանների կարգադրությամբ, արգելվեց հոբելյանը և թույլատրվեց միայն շատ սահմանափակ ու նեղ շրջանակում հավաքույթ-ճաշկերույթով նշելու հայ մշակույթի այդ նշանակալից տարեթիվը: Մամուլում տպագրվեցին հատ ու կենտ հոդվածներ, իսկ «Տարազ» հանդեսի մայիսյան միացյալ համարը (№ 5—6), որն ամբողջապես նվիրված էր Աղայանի 40-ամյակին՝ արգելվեց, այդ համարի նյութերը հնարավոր եղավ լույս ընծայել միայն 10 տարի հետո՝ 1911 թվականին, Աղայանի մահվան ժամանակ:

50-ամյակի առթիվ Թբիլիսիում՝ մայիսի 19-ին հրավիրված հավաքույթ-ճաշկերույթը, որին նախագահում էր Ալ. Շիրվանզադեն, նշանավորված է հայ հեղափոխական սոցիալ-դեմոկրատական երիտասարդության անունից երիտասարդ Ստեփան Շահումյանի ողջույնի ճառով, որը կեսից ընդհատվում և արգելվում է՝ վտանգավոր քաղաքական բնույթի պատճառով:

Ի՞նչ է ասված այդ նշանավոր ճառում, որը բնութագրում է թե՛ մեծավաստակ հոբելյարին և թե՛ երիտասարդ հեղափոխականին, որը խորին հարգանքով ու երախտագիտական զգացմունքով է համակված հայ մշակույթի մեծ երախտավորի նկատմամբ:

Շահումյանը շատ բարձր է գնահատում Աղայանի բազմակողմանի գործունեությունը:

Շահումյանը տարբերում է Աղայանին իր ժամանակի հայ բուրժուական մտավորականությունից, այն միտքն արտահայտելով, որ Աղայանն իբրև աշխատավոր ժողովրդի ծոցից դուրս եկած գրող ու մանկավարժ, անձնուրաց