Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրավունք չուներ մինչն անգամ մտնելու նրանց ուսումնարանը, և նրա հարց ու փորձից կամ փախս էին տալիս կամ սուտ պատասխանում նրա հարցումներին։ Դրանք ուսումնարան պահելու հրաման ունեին առած, բայց այդ հրամանի մեջ ասված էր, որ միայն քսանհինգ հոգի կարող են պահել: Ինքը հրաման տվողը բերանացի իրավունք էր տվել քսանհնգից ավելի պահելու, թե կուզի մինչե հարյուր, միայն դրա համար պետք էր նրան ճրագլուսով տեսնեին ն տարեկան հաշվի մեջ պիտի ցույց չտային այդ ավելին:

— Քանի՞ աշակերտ ունիս,— հարցնում է թեմական տեսուչը մի այդպիսի ուսումնարանի վարժապետից նույնիսկ ուսումնարանումը:

— Քսանըհինգ,— պատասխանում է վարժապետը:

— Ինչպե՞ս քսանըհինգ, այստեղ մոտ հարյուր աշակերտ կա, դեռ երևի մի քանիսն էլ բացակա կլինին:

— Իմ իսկական աշակերտների թիվը քսանհինգ է, մյուսներն այնպես են եկած, նրանք աշակերտներ չեն:

— Ո՞ւմ հրամանովն եք դուք այս ուսումնարանը պահում, կարելի՞ է տեսնել ձեր թուղթը:

— Մենք պարտական չենք ամեն մի անցորդի ցույց տալ մեր հրամանը:

— Բայց ես մի անցորդ չեմ, ես թեմական տեսուչ եմ, պիտի գիտենամ, թե այս ուսումնարանն ո՞ւմ իշխանության տակ է գտնվում:

— Մենք թեմական տեսուչ չենք ճանաչում. մեր տեսուչը Լազր Իվանիչն է:

— Մի՞թե Լազր Իվանիչը թույլ է տվել ձեզ, որ այս մութ, նեղվածք ու խոնավ տեղը այսքան երեխայք կուտակեք մեկմեկի վերա:

— Ով չի ուզում, կարող է չմնալ այստեղ, մենք հո բռնի չենք բերել:

— Ի՞նչ եք կարդացնում:

— Родное слово, арифметика, чистописание.

— Իսկ հայերե՞ն:

— Հայերեն, եթե ցանկացողներ կլինին՝ կսովորեցնեմ: Մի քանիսը կան, որ մի կանոն սաղմոս են կարդում: