Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի դիմեին։ Գիտեր ուտել և ուտեցնել, շահել և շահվել. բադի պես ընկղմում էր պղտոր լճերի մեջ ն ցամաք դուրս գալիս: Միայն Սմբատն էր որ սրան ատում էր ոչ միայն սրտանց, այլև երեսանց: Տեղը եկած ժամանակ միշտ խայթում էր հրապարակով և նույնիսկ տպագրությամբ և սրա ազդեցությունը վնասակար համարում ժողովրդի բարոյական զարգացման համար: Այս հանգամանքից օգուտ էր քաղում Ավագը ն միշտ Մարպողոսի պաշտպանությանն էր դիմում:

— Ինձ ասում են, որ ես բաժին չեմ տալիս իմ եղբայրներին, բայց այդպես չէ ամենևին,— ասում է Ավագը Մարպողոսին,— ես ոչ թե բաժին չեմ տալիս, այլ ընդդեմ եմ բաժանության: Իսկ մեր փիլիսոփան բաժանությունն է օգտակար համարում. նա մյուս երկուսին էլ իր կողմն է ձգել. ինչ որ ասում է, նրանք էլ հավատում են: Մեկ գնանք մոտ մուռ, գուցե կարողանաս դրանց գլխումը խելք դնել, որ մեր շեն օջախը չքանդեն. մեկ դրանց հասկացնես, որ բաժանությունը վնասակար է և ոչ օգտակար:

— Ի՜նչ կասկած, որ բաժանությունը վնասակար է,— ասաց Մարպողոսը, կարծես ինքն իրան, և քթախոտի տուփը բաց արավ, որ նրա հետ բաց անի նաև իր իմաստության տուփը:— Ի՜նչ կասկած, այո՛, որ բաժանությունը վնասակար է,— կրկնեց Մարպողոսը, և աչքը ձգելով Ավագի աչքերին՝ այնպես պատկերացրեց իր դեմքը, որ Ավագը այդ դեմքի վրա կարդա նրա ասածի շարունակությունը:

Ավագը գլուխը տմտմբացրեց ճանճով ընկած ձիու նման, որով ուզեց ասել Մարպողոսին, թե՝ «ինչ որ քու մտքումդ է, իմ էլ սրտումս է»։ Այս լուռ պատասխանը հասկացավ Մարպողոսը և շարունակեց.— Ի՞նչ անեմ, Ավա՛գ, քո խաթրը չլինի, ես գիտեմ, թե դրան ի՛նչ կանեմ. բայց քո ծնողաց արած բարերարությունը չեմ կարող ուրանալ: Թո՛ղ Սմբատը գնա նրանց գերեզմանին մոմ վառի,— ասաց Մարպողոսը, և իր ամենակարող զորությունը ցույց տալու համար մի առանձին ուժով վեր քաշեց պտղունցը լցրած բռնոթին:

— Իսկ եթե ուզենաս, ի՞նչ վնաս կարող ես տալ,— հարցրեց Ավագը հետաքրքրությամբ, որ հարկավոր ժամանակ Մարպողոսին իբրև զենք ունենա իր ձեռին: Ինչ ասել կուզի,