Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղազարոս Աղայանի երկերի այս հրատարակությունը նախորդ (1939—1930 թթ․) չորսհատորյակի համեմատությամբ ավելի լավ է նախագծված, ավելի նպաստավոր պայմաններում ու առավել կարճ ժամանակամիջոցում է իրականացվում։ Ներկա հրատարակությունը հենց սկզբից որոշակիորեն ծրագրված է, որպես «Երկերի ժողովածու, չորս հատորով», այնինչ, նախորդ չորսհատորյակը տպագրվել է ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում և այն էլ շատ անկանոն հերթականությամբ (նախ 2-րդ ու Յ֊րդ հատորները՝ 1939—1940 թթ․, այնուհետև՝ 1-ին և 4-րդ հատորները՝ 1947 և 1950 թթ.), ընդ որում՝ նախապես այն ծրագրված չի եղել իբրև չորսհատորյակ, այլ սկզբում երկու, ապա՝ երեք և հետո՝ չորս հատորով։

Ներկա չորսհատորյակի հրատարակությունն զգալի չափով տարբերվում է նախորդից, թե՛ հեղինակի երկերի ընդգրկման և թե՛ ըստ հատորների դրանց բաշխման առումով։

Երկերը խմբավորված են ըստ ժանրերի, յուրաքանչյուր հատորում պահպանելով ժամանակագրական հաջորդականությունը։

1-ին հատոր - «Արություն և Մանվել», «Երկու քույր», «Թեմական տեսուչ», «Սերը արտաքսված», «Բաժանություն» և մանկական պատմվածքներ ու զրույցներ։

2-րդ հատոր — Բանաստեղծություններ, վիպերգություն («Տորք Անգեղ», «Քյորօղլի»), հեքիաթներ և զրույցներ, փոխադրություններ և թարգմանություններ։

3-րդ հատոր - Քննադատություն, հրապարակախոսություն և լեզվաբանություն։

4-րդ հատոր - Մանկավարժական աշխատություններ, հուշագրություններ («Իմ կյանքի գլխավոր դեպքերը», «Մի երես մեր նորագույն պատմությունից») և նամակներ։