Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են և 4 հոգի էլ «գործավորք տպարանի» (տպագրիչ, գրաշար, մրազարկ)։ Ուշագրավ է, որ 99 բաժանորդներից միայն երկուսն են կին («Քֆենդյանց Նունե տիկինը» և Հովհաննիսյան Եղիսաբեդը), երկուսն էլ թբիլիսեցի։

Այս փաստերը վկայում են, որ 50—60-ական թվականներին հայերեն հրատարակությունների շարքում խիստ սահմանափակ էր նաև «Արություն և Մանվել»-ի բաժանորդների և ընթերցողների շրջանակը։ Բայց բաժանորդագրվել, դեռ չէր նշանակում, թե գրքի արժեքն արդեն վճարված էր և տպագրական ծախսերն ու հեղինակի հոնորարն ապահովված։ Բաժանորդների մի մասը մինչև իսկ տպագրված գիրքն ստանալուց, երբեմն մեկ տարի հետո էլ դեռ վճարած չէին լինում բաժանորդագինը, այնպես որ հեղինակը կամ հրատարակիչը հարկադրված էին մամուլում հրապարակով հիշեցնելու իրենց գործակալներին, որ չվճարված գումարները գանձեն կամ վերադարձնեն ուղարկված գրքերը։

Այդպիսի մի հայտարարություն է տպագրել Աղայանն իր այս վեպի առաջին հրատարակությունից մոտ մեկ տարի հետո՝ 1868 թ. փետրվարի 10-ին՝ «Մեղու Հայաստանի» թերթում, ուղղված հրատարակչության Շուշու գործակալին։ Բերում ենք այն ամբողջությամբ, իբրև ժամանակի կուլտուրական կյանքի համար բնորոշ մի վավերագիր։ Այդ հայտարարության մեջ Աղայանը քննադատում է կրոնական-պահպանողական մտայնությամբ տարված ընթերցողներին, որոնք՝ միտքը լուսավորող գրքերին փող չեն վճարում, բայց ոչինչ չեն խնայում ձեռք բերելու Էֆիմերտե կոչված կրոնաբարոյական գիրքը։ Աղայանի այդ հայտարարությունը «Արություն և Մանվել»-ի տպագրության ու տարածման պատմության ուշագրավ վավերագրերից է։

Ահա այն.

«Հայտարարություն.
Շուշի. Հովհան Տեր-Հովհաննիսյանցին. Ձեր քաղաքակիցներից այն անձինքը, որոնք Ձեր միջնորդությամբ բաժանորդ են գրվել Արության և Մանվել վեպին և արդեն ստացել են գիրքը, թող բարեհաճին վճարել գրքի գինը; Դոցա անունները արդեն տպագրված են գրքի վերջումը, ուրեմն բոլոր շուշեցոց չի վերաբերում մեր անբավականությունը։ Եթե այդ պարոններին դուր չի գալիս գրքի կծողական խոսքերն, կարող են գիրքը վերադարձնել անարատապեո և դորա փոխանակ գնել Էֆիմերտի, որ նորերս Շուշվա զալան անտես շարավ հոգալ մեր ժողովրդի այդ ամենակարևոր պակասություններից մինը։

Ղ․ Ա․»
(«Մեղու Հայաստանի», 1868 թ., փետրվարի 10, № 6, էջ 48)։

Այն ժամանակ այս կամ այն գրքի, տվյալ դեպքում «Արություն և Մանվել»-ի առաջին հրատարակության քիչ քանակությամբ տարածվելը չպետք է բացատրել գրքի գեղարվեստական-գաղափարական արժեքով, այլ միմիայն