Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաժնում բերված են այս երկի հեղինակային ինքնագրերի (սևագիր և մաքրագիր) այն հատվածները (5-ից 4-ը), որոնք դուրս են մնացել երկի ամբողջությունից և որոնք, ըստ երևույթին՝ հեղինակի մտահղացման համաձայն պետք է միահյուսվեին ստեղծագործության ամբողջության մեջ։

«Թեմական տեսուչ»-ը երրորդ անգամ տպագրվել է հեղինակի երկերի նախորդ չորսհատորյակի 1-ին հատորում (էջ 409—434)՝ «Գրական ժառանգության» հիշյալ գրքում տպագրված տեքստի հիման վրա։ Վիպակի ներկա հրատարակությունն էլ պատրաստված է նույն այդ տեքստի հիման վրա։

Վիպակի վերնագրի տակ փակագծերում նշված անունը՝ Վիգեն («Վիգենի հիշատակարանից») Աղայանի ծածկանուններից մեկն է, որին հանդիպում ենք «Մեղու Հայաստանի» թերթում և աԱղբյուր» ամսագրում տպագրված նրա մի քանի հոդվածների ու պատմվածքների տակ (օրինակ «Մեղու Հայաստանի» 1878 թ., № 40х՝ Ն. Տեր-Ղևոնդյանի «Մայրենի լեզվի այբբենարան»-ին վերաբերող գրախոսությունը, «Աղբյուր»-ի 1883 թ., № 2-ում տպված «Տունը կաթում է» պատմվածքը և այլն, կրում են այդ ծածկանունը)։


ՍԵՐԸ ԱՐՏԱՔՍՎԱԾ
(271-296)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության թվականն ստույգ հայտնի չէ, առաջին անգամ տպագրվել է «Մշակ» թերթում 1889 թ. № № 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10. երկրորդ անգամ՝ 1909 թ. «Հայ գրողներ»-ի առաջին հատորում (էջ 77-94)։

Սովետական շրջանում առաջին անգամ վերահրատարակվել է նախորդ չորսհաաորյակի 2-րդ հատորում (էջ 241—255)՝ տեքստում կատարված մի քանի կրճատումներով, որոնք վերականգնվում են առանց նշումների։

Ներկա հրատարակությունը պատրաստվել է «Հայ գրողներ»-ի 1-ին հատորում տպագրված տեքստի հիման վրա։


ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ
299-340)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրված է 1889 թ. դեկտեմբերին, Թբիլիսիում և առաջին անգամ տպագրվել է «Տարազ» հանդեսում՝ 1890 թ. սկզբի չորս համարներում (№ 1, էջ 6—9, № 2, էջ 25—29, № 3, էջ 42—45 և № 4, էջ 59-61)։

«Տարազ»-ի 4-րդ (ապրիլյան) համարում տպագրված հատվածի վերջում նվշած է, թե՝ «Կըշարունակվի» (№ 4, էջ 61)։ Բայց հանդեսի հետագա համարներում այլևս շարունակությունը չկա։ Այդ նշումը, հավանաբար,