Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե սա ինչի՞ է բարկացած, մեզ ինչի՞ պիտի կոտորեր։ Նրա բարկանալու պատճառը շների հաչոցն էր։ Ռոստոմը մթնի մեջը թաքուն եկել էր մեր տան հերթի մոտ կուչ եկել, որ իմանա, տեսնի իրան օգուտ են խոսում, թե վնաս։ Շները չէին ճանաչել, սկսել էին հաչել։ Հերս վրա էր հասել, ճանաչել։

«Մյուս օրը, երբ որ Օվակիմը վաղ առավոտուն ճանապարհ ընկավ դեպի քաղաք, հերս սկսեց երևացնել իր բարկությունը։ Հացի ժամանակ էր, մերս կերակուրը պատրաստել էր, ինձ էլ ասաց, որ սուփրեն գցեմ։ Սուփրեն գցեցի, հաց, սոխ, պանիր, մածուն, ինչ կար չկար տանը, մեջտեղ բերի, որ նրանով հորս սիրտը շահեմ։ Բայց նա հացի չնստեց։

«Ինչպես որ երկինքը, երբ որ կարկուտ կամ սելավ է լինում տալու՝ առաջ մթնում է ու սևանում, ամպերն սկսում են գոռալ, ու էստեղ էնտեղ պեծին պեծին են անում, էդպես էլ իմ հոր երեսը ամպեց ու մթնեց, որոտաց, աչքերը պեծին պեծին արին — ինչ ասաց, ինչ չասաց, չգիտեմ, խանչալը որ կայծակի նման պսպղաց, ես թռա ընկա հորս գիրկը․․․ Էլ չգիտեմ, ինչպես էլավ, որ աստված էդպես շուտ ինձ խելք ու միտք, ուժ ու զորություն տվավ... մի աչքաճպելումը մորս գլուխը պիտի թռչեր, թե որ մի քիչ ուշ կտրեի հորս առաջը․․․

«Հորս ձեռիցը խանչալը վեր ընկավ... մի կես ժամ ոչինչ չխոսեց, գույնը դեղնեց, սփրթնեց, երեսը շուռ տվավ դեպի աղոթարանը, խաչահանեց, «Նահլաթ քեզ, չար սատանա» ասաց ու խանչալը վեր կալավ դրավ տեղը՝ դուրս գնաց...

«Մերս ինչպես նստած էր, էնպես էլ մնաց նստած, քարացածի նման։ Երբ որ հերս դուրս գնաց, մերս բարկացավ ինձ վերա, թե «քեզ ո՞վ ասաց մեջ ընկնիս, կթողեիր մեկ անգամից կազատվեի դրա ձեռիցը»...

«Մորս թողեցի տանը նստած, ես դուրս եկա դուռը, որ տեսնեմ ուր է գնում հերս։ Նա գնաց գեղամեջ, որտեղ մի քանի ուրիշ մարդիկ էլ կային։ Հետո դրանք ամենքն էլ միատեղ գնացին մտան մի տուն։ Տան տերը գինու նոր կարաս էր բաց արել, նրանց կանչեց, թե՝ եկեք մի համն առնենք, տեսնենք ինչպես գինի է։ Մեկ-մեկ չափ գինի պիտի խմեն, էդ նրանց մտքով՝ համը պիտի առնեն...

«Ճրագ վառելու ժամանակն էր, որ հերս եկավ։ Դեռ տուն