Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բղավեցի ու ընկա հորս խտիտը. հերս ինձ շպրտեց, պատովը ավավ։ Էլ այնուհետև ես չեմ իմացել, թե ինչ է անց կացել մեր տանը։ Երեք օր անց կացած լսեցի ամեն բան։ Երբ հերս ինձ պատովն է տալիս, գլուխս պատռվում է, ես մնում եմ թուլացած, վեր ընկած։ Հարևանները լսում են, գալիս են տեսնում ես մի տեղ եմ վեր րնկած, մերս մի տեղ, հերս մնացել է երկուսիս մեջտեղը շվարած կանգնած... Մեր հիմար տավարածն էլ, որ տեսնում է բանն ինչպես է, համ տանում է նշանը տալիս Ռոստոմին, համ ասում. «Էլ այսուհետև ապրում ես ի՞նչ անես, Ավետիքը քու խաթրու իր կնկանն էլ սպանեց, աղջկանն էլ»... Ռոստոմի խելքը գլխիցը թռչում է։ Վրա է ընկնում լիքը գաբանչեն տեղիցը վեր բերում, սրտին բռնում, «Ղորթ ես ասում, ասում է, էլ այսուհետև ո՞ւմ համար պիտի ապրեմ, էս ասելն ու դաբանչի կրակ տալը մեկ է անում»...

— Վա՜յ, վա՜յ, վա՜յ... Խե՜ղճ տղա,— բացականչեց Հոռոմսիմը։— Հիմի նրա մերն ինչ կաներ, մինուճար որդուց զրկված...

— Մերը գժվեց... Ինչ որ նա էր անում, աստված ոչ նշանց տա... Լավ էր որ շատ չապրեց, մի շաբաթ չքաշեց, նա էլ մեռավ։

— Խե՜ղճ կնիկ։ Լավ է որ մերդ ազատվել է մահից։

— Մերս շուտ չլավացավ․ դրա վերա նա մեկ տարուց ավելի պառկած մնաց, հերս բժիշկ բերել տվավ լավացրեց։ Ինձ էլ հետո բերին էստեղ մարդու տվին...

— Դուք որ շատ սիրում էիք մեկ մեկու, ինչո՞ւ Ռոստոմը թեզ չէր փախցնում։

— Էդ անկարելի էր, իմ հերն էն ժամանակը ինձ էլ նրա հետ կսպաներ... Հապա՜։ Հիմի տասը տարի է, որ ես մեր տանը չեմ էլել, մորս երեսը չեմ տեսել, ախպեր ունիմ, որ ասում էն գեղումը լավ կարդում է, չեմ տեսել, որ միտս է ընկնում մեր սարերի հով-հով տեղերը, ցուրտ-ցուրտ աղբյուրները, ալվան-ալվան ծաղիկները, հալվում, մաշվում եմ կարոտից։ Էս քանի ժամանակ է, հազում եմ, սրտիցս արյուն է գալիս, ես գիտեմ, որ շատ չեմ ապրիլ։

— Դե լավ է, դարդ մի՛ անիլ։ Մեր Մանվելն ասում է, Արությունը պիտի գա քաղաք, գլուխս տարել է, ասում է Օսանին