որ կռներն ազատ թողնեն ու սազը ձեռքիցը չառնեն ասելով:
— Խա՛ն, այս շատ մեծ պատիվ է, որ ինձ տալիս եք, ասած է՝ «մեկ օրվա խանությունն էլ է խանություն». դուք մեկ օրով ինձ Քյորօղլի եք շինում, թույլ տվեք ուրեմն Քյորօղլու խաղերիցն ասեմ ձեզ համար, մինչև կբռնեք իսկական Քյորօղլուն և խեղճ աշըղիս կազատեք։
Եվ Քյորօղլին սկսեց բուն Քյորօղլու ահեղ ձայնով հետևյալ խաղը.
|
Քյորօղլու ահեղ ձայնից ոչ միայն մարդիկ սարսափեցին, այլև բոլոր անասունները, որոնք կարծեցին թե առյուծ է մռնչում։ Սաստիկ վախեցավ և ինքը Բոլի֊բեգը, բայց ինքն իրան անհոգ ձևացրեց, չուզենալով հավատալ, թե նա ինքն է Քյորօղլին։ Այս միջոցին Քյորօղլու աչքը պատահմամբ ընկավ դեպի վարագույրը, (որի հետևը ծածկված էին Բոլի֊բեգի կանայքը և ծակուծուկերից նայում էին Քյորօղլուն ու հիանում) և մեկի սիրունիկ աչքերը տեսնելով, մոռացավ իր քաջերին, և սկսեց իր երգը դեպի նույն գեղեցկուհին դարձնել.