Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վատուժ մարդ ունենալու, հիմա ամեն մեկը միայնակ կունենա նա մի հերոս։

Մեր քաջերն իրանց խնջույքը վերջացրին հետևյալ պարզ երգով, որ երգեցին ամենքը միատեղ մի ուրախ եղանակով.

Հայրը պատերազմ գնաց,
Որդին ծածուկ հետևեց.
Հոր գլխին սուր պըսպրղաց,
Որդին նրան ազատեց։

Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա֊րա֊րա՜խտ:



Հայրը որդուն գիրկն առավ,
Նրա ճակտից համբուրեց.
Որդին թուրը ձեռքն առավ,
Հոր թշնամուն խորտակեց.

Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա֊րա՜խտ։



Մայրը շատ ափսոսում էր,
(Որդին էր դեռ պատանյակ)
Նրա համար հյուսում էր
Թարմ ոստերից մի պսակ։

Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա֊րա՜խտ։



Որդին եկավ հաղթական,
Հետն էլ բերավ դեռահաս
(Իր մոր համար օգնական)
Մի գեղեցիկ նորահարս։

Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա֊րա՜խտ։



Մայրը եփեց ձըվածեղ,
Ուտեցրեց երկուսին.
Հետո շինեց փափուկ տեղ,
Պառկեցրեց միասին,

Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա֊րա՜խտ։