Աքաղաղը կանչում է.
— Ծուղրուղո՜ւ,
Ղու֊ղու֊ղո՜ւ.
Պառավ նանը զարթնում է.
— Տա-տա֊տա՜ ,
Պա֊պա֊պա՜...
Աքլա՛ր, ինչո՞ւ կանչեցիր,
Ինչո՛ւ նանին զարթեցրիր.
Ա խ դու֊դո՜ւ,
Ա՛յ ջու֊ջո՜ւ։
Ա՜յ նանի, ջա՛ն նանի,
Մեզ մի վեր կացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք։
Աքլարը շուտ է կանչում
Աքլարը քեզ է խաբում,
Աքլա՛ր, ինչո՞ւ կանչեցիր,
Ինչո՞ւ նանին զարթեցրիր.
Ա խ դու֊դո՛ւ,
Ա՜յ ջու֊ջո՜ւ։
1882
ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈՒՂՈՒՄ
(Մանկական)
Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.