Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու ես իմ տերն, իմ պահողը,
Իմ մուրազին հասցնողը, թո՛ւր,
Աննման Նիգյար խանումիս
Դու եղար ինձ մոտ բերողը, թո՛ւր,
Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
Իմ պատվական թո՜ւր․․․

Քեզ եմ պաշտում, քեզ եմ սիրում,
Գոհարներով քեզ զարդարում, թո՜ւր:
Սրտիս բոլոր խորհուրդները
Քեզ եմ միայն հանձնարարում, թո՜ւր:
Թու՛ր, թո՛ւր, թո՛ւր,
Իմ աննման թո՛ւր...

Խեղճ Քյորօղլիս ի՞նչ կանեի,
Եթե քեզանից զրկվեի, թո՛ւր.
Սազը ձեոիս արտասվելով
Քե՜զ միայն, քե՜զ կըփնտրեի, թո՜ւր
Թո՛ւր, թո՛ւր, թո՛ւր,
Իմ գովական թուրւ։

1893